Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սասուն Միքայելյան. Մի քանի հոգի իրավունք չունի մեր հողերի ճակատագրի հետ խաղալ

Մարտ 25,2017 17:35

«Լեւոն Տեր-Պետրոսյանին արդեն գցել են առաջ եւ հողեր հանձնելու հարցը առաջ են քաշել»,- մարտի 25-ին «Ելք» դաշինքի քարոզարշավի ընթացքում ասաց դաշինքի անդամ Սասուն Միքայելյանը:

Նա հավելեց. «Այս հողերը մի քանի հոգի չեն ազատագրել, այս հողերը ազգովի ենք ազատագրել: Եվ մի քանիսը իրավունք չունի մեր երկրի ճակատագրի, մեր հողերի ճակատագրի հետ խաղալ: Դրան գումարած՝ վաղը հողեր հանձնելու որոշումը, ես հարյուր տոկոսով գիտեմ, որ Ազգային ժողովն է կայացնելու: Դրա համար մեզ պետք է որպես մեծ ընդդիմություն մտնել Ազգային ժողով, որպեսզի կարողանանք այդ ամենի դեմն առնել»:

Սասուն Միքայելյանի խոսքերով «Ելք» դաշինքը միակ ուժն է, որ կարող է հակակշիռ լինի իշխանությանը եւ Ազգային ժողովում հարց լուծի. «Կտաք մանդատ, ինչ տոկոսի մանդատ կտաք, այնքան կպահենք ձեր իրավունքները: Կտաք մեծ հնարավորություն՝ 50+1, 40+1, մենք կանենք իշխանափոխություն»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031