«Միակ տարբերակը «Ելք» դաշինքն է. չեք ուզում ձեր ձայնը փոշիանա, ձայնը տալիս եք «Ելք» դաշինքին»,- մարտի 25-ին «Ելք» դաշինքի քարոզարշավի ընթացքում ասաց դաշինքի անդամ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով այլ կուսակցությունների թեկնածուներին, շարունակեց. «Իրենք քաղաքականության հետ կապ չունեն, իրենք քաղաքականության հետ կապ չպիտի ունենան, իրենք ի՞նչ գործ ունեն պատգամավոր լինելու հետ, թո՛ղ բարերարություն անեն առանց պատգամավորի թեկնածու լինելու, դե թո՛ղ անեն: Մենք բարերար չենք ընտրում, մենք ձեւավորում ենք Հայաստանի՝ 21-րդ դարի այնպիսի իշխանություն, որը Հայաստանը կդարձնի արդիականացված պետություն՝ ռազմական արդյունաբերության վրա հենված, բարձր տեխնոլոգիաներով մի այնպիսի պետություն,
որտեղ մարդը բարձրագույն արժեք է, որտեղ ամեն բան արվում է հանուն մարդու, եւ մարդիկ ոչ թե մտածում են՝ ուր գնանք՝ գլուխներս ազատենք, այլ վերադառնում են, գալիս են՝ իրենց իղձերը,երազանքները ի կատար ածելու: Մենք այդ Հայաստանի տեսլականով ենք մտել քաղաքականություն, մենք ձեզ կոչ ենք անում միանալ մեզ, ներդրում կատարել մեր ծառայությունը՝ որպես քաղաքական գործիչ, վերցնել որպես մեզ ծառայողներ եւ մենք կծառայենք ձեզ՝ քաղաքացիներին, եւ Հայաստանի Հանրապետությանը»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև