Լրահոս
Օրվա լրահոսը

«Նա ժամանակից չէր վախենում». Ռուբեն Քոչար (Ֆոտոշարք)

Մարտ 25,2017 16:47

Երվանդ Քոչարի «Ալեգորիա» արձանն արդեն Մոսկովյան պուրակում է: Մարտի 25-ին տեղի ունեցավ արձանի բացումը` նոր վայրում: Հուշարձանը տեղափոխվեց, քանի որ ձևավորված պատմական միջավայրում նրա պահպանությունը դարձել էր անհնար:

Բացումը կատարեց Երվանդ Քոչարի որդին` Ռուբեն Քոչարը: Բացմանը ներկա էր Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը: Նա շնորհավորեց երևանցիներին նման գեղեցիկ գոհար ունենալու համար: «Յուրաքանչյուր երկիր այցելելիս օտարերկրացին առաջին հերթին ուշադրություն է դարձնում այդ երկրի քաղաքներում տեղադրված մշակութային արժեքներին»,- ասաց նա:

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ասաց, որ քաղաքի կառուցապատման պատճառով այն հայտնվել է մեզ համար ոչ տեսանելի վայրում: «Այսօր մեր նախաձեռնությամբ և «Վերականգնման կենտրոնի» ջանքերով արձանը վերանորոգվեց և տեղափոխվեց այստեղ»:

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը նույնպես ներկա էր բացմանը: Նա իր խոսքում նշեց. «Արվեստագետներ կան, որոնց յուրաքանչյուր թերթիկը, յուրաքանչյուր քանդակի մասը, որ արված է, պետք է մեծ հոգատարությամբ շրջապատված լինի: Շատ լավ է, որ այս քանդակը իր տեղը գտավ ուսանողական միջավայրում, որովհետև բոլորն էլ ունեն դրա կարիքը»:

«Երվանդ Քոչարը դեռ ապրում է, քանի որ ժամանակ առ ժամանակ իմաց է տալիս իր գործերով: Նրա ողջ հույսը ապագան էր, նա միշտ ասում էր, որ ժամանակից չի վախենում և ժամանակը իր ընկերն է, իր օգնականը»,- ասաց Ռուբեն Քոչարը:

Ջուլիետա ՄԿՐՏՉՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031