Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրատարածքային հանձնաժողովի նախագահն՝ աղմկահարույց ձայնագրությունների մասին․ «Որևէ մեկը չի կարող ինձ որևէ բանի մեջ մեղադրել»

Մարտ 25,2017 16:35

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության՝ տարբեր դպրոցների տնօրենների ու մանկապարտեզների վարիչների հետ ՀՀԿ-ի օգտին ցուցակագրելու շուրջ եղած 114 ձայնագրություններից բավական մեծ քննարկման արժանացավ Գյումրու թիվ 37 դպրոցի տնօրենի հետ զրույցը։

Տնօրեն Աստղիկ Ավետիսյանը հեռախոսազրույցում նշում է, որ ունի ցուցակներ, ընդհանուր ցուցակում կա մոտ 1700 հոգի, որոնց հետ ամսից ավելի է՝ խոսում են և ամենավերջին ձևով վախեցնում: Ըստ տնօրենի` գործի գլուխ կանգնած է ամուսինը։

Նշենք, որ Աստղիկ Ավետիսյանի ամուսինը թիվ 31ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Արտակ Ավետիսյանն է։ Աստղիկ Ավետիսյանը հեռախոսազրույցում նաև ասում է, որ կարող էին 10 հազար հոգու էլ գրել, սակայն անիմաստ կլիներ․ ցուցակները քիչ-քիչ մաքրել են, սկզբում շատ են եղել, սակայն նրանք, որոնք երկու տեղ են գրանցվել, ցուցակից դուրս են հանել։  Գյումրու թիվ 37 դպրոցի տնօրենի հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց։

Aravot.am-ն այս թեմայի շուրջ պարզաբանումներ խնդրեց նրա ամուսնուց՝ թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Արտակ Ավետիսյանից։ Վերջինս ասաց․«Որևէ մեկը չի կարող որևէ բանի մեջ ինձ մեղադրել, որ ես էլ մեկնաբանություններ ներկայացնեմ։ Չեմ գտնում, որ ես պարզաբանելու բան ունեմ, իմ բոլորը գործողությունները բացառապես օրենքի տիրույթում են»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Արտակ Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Լև Չանդր says:

    Այսինքն ինչպես չի կարող??????????????Գյումրիում բոլորը գիտեն թե ում համար եք դու ու կինդ աշխատում:Ձեզի էլ գումարած Սահակ Մինասյանը:Այդ եռյակտ Արման Սահակյանի վկաներն եք:Քեզ անհապաղ պետք է հեռացնեն 31 հանձնաժողովի նախագահի պաշտոնից:Ի գիտություն Առավոտ օրաթերթի,Ավետիսյանը,որը ժամանաին ֆինանսական խոշոր հանցագործությունների համար հեռացվել էր դպրոցի տնօրենի պաշտոնից և չէր բանտարկվել միայն Արման Սահակյանի շնորհիվ, հիմա զբաղեցնելով հանձնաժողովի նախագահի պաշտոնը այն օգտագործում է Արման Սահակյանի համար ընտրությունները կեղծելու համար:Սույն նախկին երիտասարդը դասընթացների ժամանա բոլորին սպառնում է,որ հանկարծ չմոտենան իրենց քվեաթերթիկը նկարող ընտրողներին: Սա պատահական չի արված:Արման Սահակյանը ընտրակաշառք տալու է միայն այն ընտրողին,ով կապացուցի,որ ընտրել է իրեն:Միակ ապացույցը՝նկարահանումն է:Խնդրում ենք զբաղվել այս անօրինականությունների լուսաբանմամբ:

  2. Իհարկե, ինչից ես տեղյակ?: Օրենքի շրջանակներում քեզ համար աշխատում ես, յանի էլի: Դպրոցներից ու մանկապարտեզներից եք խոսում: Ինչու չեք ասում մանկավարժականում տիրող խայտառակության մասին, երբ ուսանողներին և դասախոսներին Սահակ Մինասյանը պարտադրանքով կամ խոստումներով ստիպում է աշխատել Արման Սահակյանի համար: Վերջինս ամբողջ օրն ինստիտուտում է: Նման բան ով էր տեսել? Սահակ Մինասյանը ավագ որդու և քրոջորդու միջոցով ինստիտուտի ցուցակներն է հավաքում: Իրոք, Արտակ Ավետիսյան, հանձնաժողովի անդամներին ասել ես, որ Արմանի համար քվեաթերթիկները նկարելու ժամանակ չտեսնելու տան: Մինասյանն էլ որպես ունիվերսալ գիտելիքների տեր մարդ, փայլուն տիրապետելով նաև իրավաբանությանը, բոլորին համոզել է թե նկարելու համար քրեական կամ վարչական պատիժ գոյություն չունի: Դատախազությունը տեղյակ է, բայց ինչ են անում. ոչ մի բան: Սահակ Մինասյան, Արմանին ծառայելու փոխարեն ինստիտուտը փրկիր կործանումից, այս ինչ արեցիր ինստիտուտի հետ: Միայն քեզ գովել գիտես:

  3. Լիզա says:

    Այս խոստումներ տվող կինը,այսինքն Արտակի կնիկը, իմ կուրսի անեմավատ սովորող աղջիկն է եղել:Խեղճ Հայաստան և խեղճ Գյումրի,որ այս տիպիններն են տնօրենի պաշտոն զբաղեցնում և 1700 ձայն խոստանում ՀՀԿ-ին:Չեմ փոշմանել,որ արտագաղթել եմ:Խելացիների երկրից Հայաստանը վերածվել է անգրագետների և շոպլիկների կենրոնի :

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031