Հունահռոմեական ոճի ըմբիշ, մինչեւ 66 կգ քաշային կարգում Ռիոյի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Բաքվի Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, Հայաստանի ազգային հավաքականի անդամ Միհրան Հարությունյանը, որից մրցավարները Բրազիլիայում կոպտորեն խլեցին օլիմպիական ոսկին, այսօր դարձավ 28 տարեկան:
Միհրան Հարությունյանն օլիմպիական խաղերից հետո բուժվում է վնասվածքներից եւ ներկայումս վերականգնողական փուլում է: Նա դեռ չի վերսկսել մարզումները եւ ամենայն հավանականությամբ այս տարի մրցումների չի մասնակցի:
Ըմբիշի անձնական եւ հավաքականում պատասխանատու մարզիչ Սամվել Գեւորգյանը դեռ չի շտապում իր սանի մասին կոնկրետ հայտարարություններ անել, բայց լիահույս է, որ Միհրանը վերջնական ապաքինումից հետո կվերադառնա մրցագորգ եւ իր երկրպագուներին դեռ շատ կուրախացնի հաղթանակներով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ dimn.info-ի