Լրահոս
Օրվա լրահոսը

«Խեղճ ժողովրդի վրա են իրենց կուժն ու կուլան կոտրում, գնացեք հզորների վրա կիրառեք»

Մարտ 25,2017 15:22

«Իշխող Հանրապետական կուսակցությունը պարբերաբար իր շուրջը համախմբված իշխանական լծակներից օգտվող կուսակցությունների՝Բարգավաճի, Օրինացի, Դաշնակցության հետ, տարի տարվա ընթացքում մեր երկրի ճգնաժամը էլ ավելի խորացրեց»,- Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի քարոզարշավի ընթացքում ասաց պատգամավորության թեկնածու Լավրենտի Կիրակոսյանը:

Նա նշեց, որ այսօր «մանր-մանր» պաշտոնյաներ վախի մթնոլորտում այս ընտրությունների ընթացքում ուզում են ամեն մեթոդի էլ դիմել. «Ես հիշում եմ սովետական պետության տարիներին հեղինակավոր մի մարդ կար՝ Փայլակ: Նա ոչ մի աշխատավոր մարդու, ինտելիգենցիայի ներկայացուցչի չէր նեղացնում: Նա գնում իր մեթոդները բանեցնում էր կենտկոմի քարտուղարի, ռայկոմի քարտուղարի, գործկոմի նախագահի վրա:

Այս մարդիկ հակառակը՝ խեղճ ժողովրդի վրա են իրենց կուժն ու կուլան կոտրում: Տղա եք, գնացեք այդ ամենը կիրառեք հզորների վրա՝ Սարգսյանի Սաշիկի վրա, գեներալ ֆելդմարշալ Մանվելի վրա, Նովոյի վրա, ՄԱՊ-ի Ալիկի վրա, մյուսների վրա: Մի՞թե նրանք իրավունք ունեն պատգամավորական պաշտոն զբաղեցնել, հարգելի՛ ժողովուրդ, որոնց խղճի վրա սարսափելի մեղքեր կան նստած»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031