Հոկեյի մայրցամաքային լիգայում հանդես եկող տափօղակով հոկեյի «Սոչի» պրոֆեսիոնալ ակումբի գլխավոր տնօրեն Սերգեյ Վորոպաևը հայտարարել է, որ իրենք շահագրգռված են ակումբում հայ հոկեյիստներ ընդգրկել:
«Մեր քաղաքում գրանցված ազգաբնակչության 20 տոկոսը էթնիկ հայեր են եւ նրանք տնտեսապես շատ ակտիվ են: Հայազգի հեռանկարային շատ հոկեյիստներ կան եւ մենք նրանց հետ բանակցություններ ենք վարում: Հույս ունենք, որ կարող ենք Հենրիխ Մխիթարյանի էֆեկտն ունենալ», – ասել է Սերգեյ Վորոպաևը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ store.khl.ru-ի
Կարդացեք նաև