Մարտի 29-ից ապրիլի 2-ը Հելսինկիում կայանալու է գեղասահքի աշխարհի առաջնությունը, որտեղ մեդալներից բացի խաղարկվելու են 2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի ուղեգրեր:
Հայաստանի գեղասահորդների առջեւ բավականին բարդ խնդիր է դրված: Ֆինլանդիայի մայրաքաղաքում նրանք պետք է աշխատեն տեղ զբաղեցնել 20 լավագույնների մեջ, որպեսզի վարկանիշ ձեռք բերեն:
Աշխարհի առաջնությանը մասնակցելու են մենասահորդներ Անաստասիա Գալուստյանը, Սլավիկ Հայրապետյանը, ինչպես նաեւ Թինա Կարապետյան/ Սիմոն Պրու Սենեկալ պարային զույգը:
Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու երկրորդ եւ վերջին հնարավորությունը սեպտեմբերին Գերմանիայում կայանալիք վարկանիշային մրցաշարն է:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ armnoc.am-ի