«Հասկանալի է, որ աշխարհի ամենաուժեղ քաղաքական ուժը ՀԱԿ-ը կամ Լեւոն Տեր-Պետրոսյանն է… այդքանից հետո ի՞նչ ասես Լեւոն Տեր-Պետրոսյանին»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով ՀՀ առաջին նախագահի այն պնդմանը, թե Արցախի խնդրի լուծման հարցով ծրագիր ունեցող միակ քաղաքական ուժը «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն է, որոշ վերապահումներով էլ՝ ՀՀԿ-ն, ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավորի թեկնածու, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
Հիշեցնենք, որ «Կոնգրես-ՀԺԿ»-ն կողմ է Արցախյան հակամարտության լուծման փոխզիջումային տարբերակին՝ «Մադրիդյան սկզբունքներին»:
«Ցավոք, ամբողջ հանրապետությունը համաձայն չէ իր հետ, անկախ նրանից, որ խիստ «հիմնավորված» խոսքեր է արտաբերում»,-դառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցին՝ ասաց Բոստանջյանը: Մեր դիտարկմանն ի պատասխան, թե ըստ «Կոնգրես-ՀԺԿ»-ի՝ Արցախի հարցի այդպիսի լուծման դեպքում է միայն հնարավոր ճանապարհների բացում, տնտեսության զարգացում ապահովել, Վարդան Բոստանջյանը կրկին հեգնեց. «Ամբո՜ղջ մոլորակը կգա Հայաստան…այսինքն, գնաս հանձնվե՞ս…Դա նույնն է, թե բռնաբարվես ու ասես՝ խելոք բռնաբարվելու պարագայում խաղաղություն կտրի…»:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ