ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի հրապարակած աղմկահարույց ձայնագրությունները չի լսել, բայց վստահ է, որ ՀՀԿ շտաբի իր գործընկերները լուրջ ուսումնասիրել են դրանք եւ տարածել համապատասխան հայտարարությունը:
«Որեւէ քաղաքական ուժ ու գործիչ, որը պետք է լուրջ մասնակցի ընտրություններին, բնականաբար, անհրաժեշտություն ունի որոշակի կազմակերպչական աշխատանք կատարել՝ ցուցակագրումներ, կողմնակիցներ, թվաքանակ, կոնտակտներ…այդ ամենը մի բառով կարելի է անվանել ցուցակագրում: «Ցուցակագրում» ասելիս պատկերացնում ենք «նեգատիվ», վարչական ռեսուրսի չարաշահում, բայց նախեւառաջ դրա տակ կա կազմակերպչական աշխատանք, որը կատարում են բոլոր քաղաքական ուժերը»,-«Սպուտնիկ Արմենիա» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հերմինե Նաղդալյանը:
Նրա բնորոշմամբ՝ «ցուցակագրում» չի նշանակում անձնագրեր հավաքել. «Որեւէ տնօրեն եթե ուզենա էլ արջի ծառայություն մատուցել, պարտադրել, իր կոլեկտիվի անդամներին ասում ենք՝ դա չվերահսկվող գործընթաց է: Որեւէ մեկը չի կարող ստուգել եւ համոզվել, թե ինչպես ընտրեցիք: Ընտրությունը չի կարող նկարահանվել»:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ