Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Սամվել Բաբայանը բերել է «Իգլա», ուրեմն հալալ լինի. Վահան Բադասյան. «ՀԺ»

Մարտ 25,2017 12:12

Եթե ընդունենք, որ իսկապես, Ս. Բաբայանը «Իգլա» է ներմուծել ու պատրաստվում էր ահաբեկչություն իրականացնել, արդյո՞ք նա այն մարդն է, որը չէր մտածի, որ անվտանգության ծառայությունները դա կբացահայտեն: Չէ՞ որ ինքը, որպես ՀՀ-ում քաղաքական գործունեություն իրականացնող, որպես իշխանություններին դեմ կանգնած, ընդդիմադիր դաշինք ղեկավարող, ավելին՝ Սերժ Սարգսյանի հետ հնուց խորը տարաձայնություններ ունեցող գործիչ, գտնվում է հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում: Նրա ամեն քայլը, ամեն խոսակցությունը հսկվում է: Նման պայմաններում նա ինչպե՞ս պետք է պլանավորած ահաբեկչությունը ավարտին հասցներ: «Դա աբսուրդին շատ մոտ բան է, եւ չեմ հավատում, որ պատերազմի ժամանակ արդյունք ունեցող, պետական մտածելակերպ ունեցող հրամանատարը կարող էր սեփական երկրում զենք կիրառեր»,- մեզ հետ զրույցում ասաց ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը:

Վերջինս համոզված է, որ Հայաստանի իշխանությունները, Բաբայանին ձերբակալելով, պարզապես ճնշում են գործադրում նրա ղեկավարած ՕՐՕ-ի նկատմամբ: «Այո, նա իրականում այդ դաշինքի ղեկավարն էր: Եվ ճիշտ չէ, որ ասում են, թե ստվերային կերպով է ղեկավարում»,- ասաց նա: Բադասյանը գտնում է, որ ՕՐՕ-ն ընտրություններին մասնակցող այն ուժն էր, որի վրա իշխանություններն ազդեցություն չունեին, եւ որը Սերժ Սարգսյանի հետ որեւէ պայմանավորվածություն չուներ: Ու այդպիսով վտանգ էր ներկայացնում իշխանությունների համար: Եվ որպեսզի հնչեղ լիներ Ս. Բաբայանին ձերբակալելը կամ ՕՐՕ-ին ճնշելը վատ չընդունվեր, Վ. Բադասյանը կարծում է, որ հորինեցին այդ ամենը: Իսկ ինչ վերաբերում է «Իգլա» զենիթահրթիռային համալիրին, ապա, Բադասյանի խոսքերով՝ անցած տարվա ապրիլյան պատերազմից հետո պարզ դարձավ, որ հայկական բանակը զինտեխնիկայի պակաս ունի: «Այսօր ամեն մեկն էլ, ով նման կալիբր ունի, փորձում է զինտեխնիկա գտնել: Մեկը ես, վերջին մեկ տարվա մեջ միջամտել եմ, որ զենք-զինամթերքի ներկրում լինի: Եվ եթե Ս. Բաբայանը փորձել է «Իգլա» ձեռք բերել, միգուցե նույնն էլ նա է արել, քանի որ դրա կարիք կա: Եվ եթե բերել է, ուրեմն հալալ լինի»,- հայտարարեց Բադասյանը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Vahan Asrabian says:

    Սամվել Բաբայանը եթէ բերել է “ԻԳԼԱ”` ղալաթ ա արել: Հայաստանցին “Հոկտեմբեր 27”-ի, “Մարտի 1”-ի և միւս արիւնոտ ոճիրների համար վրէժ պիտի լուծի իր ձայնը տալով մի՛միայն “ԵԼՔ” Դաշինքին:

  2. Հ.Շ. says:

    իսկապէս մէկդի դնելով որեւէ այլ նկատողութիւն (որուն որ ուզէք, գացէք ընտրեցէք, ինծի ինչ…),
    տարրական տրամաբանութեան ահաւոր, սոսկալի պակաս կայ Հայաստանում եւ Արցախում

    « Բադասյանի խոսքերով՝ անցած տարվա ապրիլյան պատերազմից հետո պարզ դարձավ, որ հայկական բանակը զինտեխնիկայի պակաս ունի: »

    այս տեւաբար շատախօս գիւղացիին պէս խօսելու համար՝ թէ լաւ, թէ որ այդպէս էր, ո՞վ էր անցած տարվա ապրիլյան պատերազմի ընթացքին եւ անոր նախորդող բազմաթիւ տարիների ընթացքում, հայկական բանակի ուղղակի պատասխանատու նախարարը… Սէյրան Օհանեանը !

    ուրեմն, եթէ այդ հիման վրայ դժգոհ ես, ինչպէ՞ս կարող ես հիմա զօրակցիլ Սէյրան Օհանեանը ընդգրկող դաշինքին !!!

    տրամաբանութեան նշոյլը չկայ…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031