Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը` Զարուհի Փոստանջյանի հետ համագործակցության մասին. «Հրապարակ»

Մարտ 25,2017 11:35

Ներկայացնում ենք հատված «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հարցազրույցից.

– Պարոն Հովհաննիսյան, Զարուհի Փոստանջյանի հեռանալը «Ժառանգությունից» եւ նոր կուսակցության հիմնումը «Ժառանգության» եւ նրա ձեւավորած դաշինքի էլեկտորատի վրա կազդի՞, թե՞ ոչ։

– Նախ, եթե պետք լինի, ապրիլի 3-ից հետո ես կպատասխանեմ այդ հարցին, կարիք չկա հիմա շատ խորանալ։ «Ժառանգությունը», գիտե՞ք, էլեկտորատի կամ տոկոսների հետեւից չի ընկնում, մենք ազատ քաղաքացիների դպրոց ենք եւ շատ հպարտ ենք մեր նոր ծիլերով, մեր միջին եւ երիտասարդ սերունդներով։ Մեր արմատները շատ զորեղ են։ Երբ որ տարբեր ժամանակներում մարդիկ որոշեն թե՛ միջանձնային հարաբերությունների պատճառով, թե՛ շատ պրակտիկ պատճառներով՝ պատգամավոր դառնալու համար, թե ինչ-որ այլ պատճառով նոր նախաձեռնություն ստեղծելու նպատակով հեռանալ, առանձնանալ, ցավում ենք, բայց համարում ենք դա շատ բնականոն, որովհետեւ նրանք ավարտել են «Ժառանգության» դպրոցը, մեր դպրոցը։ Ես բարին եմ մաղթում բոլոր նրանց, որ իրենք կարողանան ծառայել նաեւ մեր պետությանը եւ մեր քաղաքացիներին, ինչպես արել են անցյալում։ Իսկ ինչ վերաբերում է «Ժառանգությանը», այն մնում է ուժեղ, ազատ քաղաքացիների դպրոց, եւ դուք մեր մեթոդաբանության մեջ չեք տեսնի ոչ մի փոփոխություն։

– Համագործակցության հավանականություն տեսնո՞ւմ եք իր հետ ապագայում։

– Եթե բոլորը մնում են հավատարիմ «Ժառանգության» բուն սկզբունքներին, այո։

– Բայց Փոստանջյանն ասում էր, որ հենց «Ժառանգությունը» չի մնացել հավատարիմ իր սկզբունքներին։

– Ես չեմ պատասխանի իր ասածներին, ես իմ ասածն եմ ասում, որ ցավում եմ, որ ինքը լքեց։ Ինքը կարող է ներկայացնել իր պատճառները՝ ինչպես ինքն ուզում է, եթե հարկ լինի, ապրիլի 3-ին ես կարող եմ ավելին խոսել, բայց ներկա դրությամբ եւ ընդմիշտ ես հպարտ եմ իր գործունեությամբ, ինքը հրաշալի քաղաքացի է, լավ մայր, եւ հույս ունեմ, որ ինքը կշարունակի իր քաղաքացիական, քաղաքական գործունեությունը, ինչպես որ եղել է։ Ինքը եղել է Մարտի 1-ին հենց ճակատում Անահիտի եւ Արմենի հետ, ով կանգնել է քաղաքացու եւ ոստիկանի միջեւ եւ հայ մարդու կյանք է փրկել։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031