Լրահոս
Օրվա լրահոսը

Տարեկան 644 հազարից մինչև 3 միլիոն դրամ՝ բանկային աշխատակիցների վերապատրաստման համար. «Փաստ»

Մարտ 25,2017 11:31

«b4b.am կայքը, որը ֆինանսատնտեսական տարաբնույթ նորություններ, վերլուծություններ և վիճակագրություններ է պարունակում, օրերս ներկայացրել է հայաստանյան բանկերի՝ իրենց աշխատակիցների վերապատրաստման համար իրականացվող տարեկան ծախսերի նկարագիրը։ Մենք կներկայացնենք միայն առաջին 7 բանկերը՝ ըստ վերապատրաստման համար ծախսվող գումարի նվազման։

Նշենք, որ ուսումնասիրության հիմքում 2016 թ. տվյալներն են։ Ըստ այս ուսումնասիրության՝ նախորդ տարի ամենից շատ վերապատրաստման ծախսեր է ունեցել Մելլաթ բանկը՝ 74 հազար 800 դրամ։ Բանկի՝ վերապատրաստման և ուսուցման ընդհանուր բյուջեն 2016 թ. եղել է 3 միլիոն 700 հազար դրամ։
Երկրորդ տեղում է «HSBC Հայաստան» բանկը։ Այն իր մեկ աշխատակցի վերապատրաստման համար նախորդ տարի նախատեսել էր 63 հազար դրամ։ «HSBC Հայաստան» բանկի աշխատակիցների միջին թվաքանակը 2016 թ. կազմել է 415 մարդ։ Նախորդ տարի աշխատակիցների վերապատրաստման և ուսուցման գծով բանկը ծախսել է մոտ 26 միլիոն 200 հազար դրամ։

«ԱԿԲԱ–Կրեդիտ Ագրիկոլ» բանկի՝ մեկ աշխատակցի վերապատրաստման ծախսերը կազմել են 31 հազար դրամ։ 2016 թ. բանկն աշխատակիցների վերապատրաստման համար ընդհանուր առմամբ ծախսել է 40 միլիոն 900 հազար դրամ։ Դա նաև կապված է նաև այն հանգամանքով, որ «ԱԿԲԱ– Կրեդիտ Ագրիկոլ» բանկը Հայաստանում ամենից շատ աշխատակիցներ ունեցող բանկն է՝ 1300–ից ավելի:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031