Լրահոս
Օրվա լրահոսը

Ես որեւէ մեկին չեմ սովորեցրել հարցեր տալ. Սյունիքի մարզպետը՝ Գագիկ Ծառուկյանին. «ՀԺ»

Մարտ 25,2017 11:11

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանից փորձեցինք ճշտել՝ որեւէ մեկին սովորեցրե՞լ է, որ Ծառուկյանին հարց տա: Ստորեւ ներկայացնում ենք մեր գրավոր հարցերին մարզպետի պատասխանները. 

Պարոն Հակոբյան, ինչպե՞ս եք գնահատում Գագիկ Ծառուկյանի այս պահվածքը, հայտարարությունը՝ ուղղված ձեզ:

-Չեմ պատրաստվում գնահատական տալ նախընտրական քարոզարշավին մասնակցող ուժերից ու գործիչներից որևէ մեկին, դա իմ ոճի մեջ չէ:

Եթե ոչ, ապա ըստ ձեզ ինչո՞ւ է նա այդպիսի հայտարարություն անում:

– Կրկնում եմ՝ չեմ պատրաստվում մեկնաբանել կամ գնահատականներ տալ որևէ մեկին:

Կխնդրեի նաև արձագանքել կոնկրետ այն հայտարարությանը, թե դուք նոր եք եկել և մարդկանց կյանքից տեղյակ չեք:

-Հանգիստ եմ վերաբերվում նման հայտարարություններին: Ես մարզում բնակվել եմ և բոլոր խնդիրներին քաջատեղյակ եմ եղել մարզպետ նշանվելուց շատ առաջ: «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում» աշխատածս տարիներին եղել եմ նաև Կոմբինատի բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը: Այդ տարիներից սկսած մինչ օրս իմ գործընկերների հետ համատեղ մարզի և առանձին համայնքների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը միտված բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել և շարունակում ենք իրականացնել: Մարզպետի պաշտոնը ստանձնելուց հետո Կոմբինատի աջակցությամբ հիմնեցինք «Սյունիքի զարգացման ու ներդրումների» հիմնադրամ, որի նպատակն է լուծել հենց այն խնդիրները, որոնց, իբր թե, ծանոթ չեմ: Օգտվելով առիթից նշեմ, որ մեր կողմից իրականացվում են մի շարք բարեփոխումներ մարզի գյուղատնտեսական, կրթական ոլորտների զարգացման ուղղությամբ:

Հիմնում ենք նոր արտադրամասեր, այգիներ, որոնք միտված են նվազեցնելու մարզում գործազրկության ցուցանիշը: Ուրախությամբ նշեմ, որ շոշափելի առաջընթաց ունենք, ինչը շատ ոգևորիչ է: Նաև աշխատանքներ ենք սկսել Կապանի օդանավակայանի վերագործարկման ուղղությամբ: Կարծում եմ, առավելագույնը մեկ տարուց օդանավակայանը կգործարկվի՝ նպաստելով զբոսաշրջության ու բիզնեսի զարգացմանը:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031