Լրահոս
Օրվա լրահոսը

Ես չէի ուզենա, որ իմ սիրելի ընկերուհին, որը դպրոցի շատ լավ տնօրեն է, հայտնվեր այդ տնօրենների թվում. «Հրապարակ»

Մարտ 25,2017 10:57

Ես չէի ուզենա, որ լավ վարչապետ լինելու համար բոլոր տվյալներն ունեցող Կարեն Կարապետյանն այսպես խրվեր նախընտրական քարոզարշավի մեջ եւ զբաղվեր մի կասկածելի գործով, որը որեւէ կապ չունի մեր երկրի տնտեսության եւ վարչապետի բուն պարտականությունների հետ։

Ես չէի ուզենա, որ իմ սիրելի ընկերուհին, որը դպրոցի շատ լավ տնօրեն է, հայտնվեր այն տնօրենների թվում, որոնց sut.am-ը գաղտնի խոսեցրել է ու ձայնագրել՝ բացահայտելով, որ նրանք վերջին օրերին զբաղվել են ՀՀԿ-ի համար ընտրողների ցուցակներ կազմելու ամոթալի գործով։

Ես չէի ուզենա, որ մեր գյուղի Վարդուշ տատիկը արցունքն աչքերին կանգներ «Ծառուկյան դաշինքի» հանրահավաքում, իսկ վերջում Ծառուկյանի ձեռքերը համբուրեր ու փողի իր խնդրագիրը խցկեր Ծառուկյանի թիկնապահի ձեռքը։ Ես չէի ուզենա, որ Սամվել Բաբայանը հայտնվեր բանտում՝ զենք-զինամթերք ներկրելու մեղադրանքով, եւ չէի ուզենա, որ մեր երկրում որեւէ մեկի մտքով անցներ, որ իշխանափոխության միակ ճանապարհը զինվելն է։ Ես չէի ուզենա ապրիլի 3-ին արթնանալ նախորդ ընտրություններին հաջորդած օրերի ծանր զգացողությամբ՝ երբ չես ուզում ապրել մի երկրում, որը քո հայրենիքն է, եւ որտեղից դու հեռանալու մտադրություն չունես, բայց ելքն էլ չես տեսնում։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031