Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանի կամ-կամ-ը. «Ժամանակ»

Մարտ 25,2017 10:46

Հնարավոր են իհարիկե բազմաթիվ տարբերակներ, որ կարող են քննարկել Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը, սկսած որոշակի պայմանավորվածությունների խախտումից, մինչև պայմանավորվածությունների համաձայն ընտրական գործընթացի ընթացքից: Ծառուկյանն այս ամենում ունի ունիվերսալ դերակատարում և նշանակություն և այդ իմաստով նա մի կողմից հանդիսանալով իշխանության համար խնդիր՝ իր վարկանիշով և ձայն հավաքելու պոտենցիալով, միևնույն ժամանակ իշխանության համար հանդիսանում է յուրօրինակ հնարավորությունների «խաչմերուկ», եթե հաջողվում է նրա հետ պայմանավորվել: Իսկ այդ իմաստով Գագիկ Ծառուկյանին անկասկած մշտապես ուղեկցելու է 2015 թվականի փետրվարի ուրվականը և պատահական չէ, որ նա պարբերաբար ստիպված է լինում բացատրություն տալ և հիմնավորումներ բերել, թե ինչու այն ժամանակ հեռացավ քաղաքականությունից:

Ինչպես հայտնի է, այդ հիմնավորումը արյունահեղությունից խուսափելն է: Սա իհարկե բավական ծանրակշիռ հիմնավորում է 2015-ի համար, սակայն Ծառուկյանի համար բավական խնդիրներ է առաջացնում 2017-ի համար, քանի որ հարց է առաջանում՝ իսկ այժմ նա պատրա՞ստ է գնալ կամ տանել հանրությանն արյունահեղության: Թե՞ Գագիկ Ծառուկյանը կարծում է, որ այս անգամ ՀՀԿ-ն պատրաստ է հեռանալ առանց արյունահեղության: Այս հարցն իհարկե Գագիկ Ծառուկյանին չի ուղղվում, բայց այն կա օդի մեջ և խնդիրը միայն հանրության հարցը չէ, այլ ընդհանրապես դրա նշանակությունը ապրիլի 3-ից հետո, որովհետև եթե ապրիլի 3-ից հետո վերարտադրվում է ՀՀԿ իշխանությունը, ապա այս պարագայում հարց է առաջանում, թե ինչ է լինում Ծառուկյան քաղաքական գործոնի հետ, որը դե ֆակտո առաջին գործոնն է Հայաստանի քաղաքական դաշտում, ներքաղաքական կյանքում, այսպես ասած բալանսավորող գործոնը: Լավ է դա, թե վատ, բոլորովին այլ հարց է, սակայն ինչպես ցույց տվեց 2015-16 թվականների ընթացքը, այդ գործոնի բացակայությունը առաջացնում է լրջագույն վակոումներ, որոնք տարբեր պատճառներով չեն կարողանում լցնել թե իշխանությունը, թե ընդդիմադիր ուժերը:

Եթե Ծառուկյանը 2017-ին չի կարողանում արձանագրել իր առաջին դիրքը, ապա այս դեպքում արդեն դժվար է երկրորդ անգամ հիմնավորել արյունահեղությունից խուսափելով: Իսկ կարո՞ղ է լինել այլ հիմնավորում: Հազիվ թե: Եվ այդ համատեքստում արդեն հարցը Գագիկ Ծառուկյանի համար դրվում է կամ-կամ կոնտեքստում՝ կամ նա ապրիլի 3-ից հետո գալիս է իշխանության, կամ նա ապրիլի 3-ից հետո այլևս անշրջելիորեն փակում է քաղաքականության էջը՝ միանգամից, թե աստիճանաբար, այլևս տեխնիկական հարց է:

Մուսա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031