1995-ի քարոզարշավին ընդդիմադիր Աշոտ Մանուչարյանն Ազատության հրապարակում առաջարկում է, որ ընտրությունները Հայաստանում անցկացվեն ամեն տարի, քանի դեռ ընդդիմությունը չի հաղթել:
Նույն օրերին «Ղարաբաղ» կոմիտեն եւ ՀՀՇ-ն համատեղ ընդունում են մի հայտարարություն, որտեղ նշում են, որ «խորհրդարանում չպետք է տեղ գտնեն անցյալի գործունեությամբ սնանկության մատնված իշխանության ներկայացուցիչները` կուսակցական, պետական բարձրաստիճան պաշտոնյաները, բյուրոկրատները, կաշառակերները և ծառայամիտ մտավորականները»:
Ընտրություններից 9 օր առաջ Արարատի մարզի Գեղանիստ գյուղում հրկիզվում է պատգամավորի թեկնածու Վաչիկ Ադիլխանյանի նախընտրական շտաբը: Կոտրել էին նրա շտաբի ապակին, որտեղից ներս էին գցել բենզինով լի ապակյա տարա, որը վառել են «Զիպպո» կրակայրիչով: Թեկնածուն ոչ մեկին չի մեղադրում դրա համար:
«Միասնություն» դաշինքի եւ Դաշնակցության ջրերը 1999-ի քարոզարշավի օրերին մեկ առվով չեն հոսում: Նախագահ Ռոբերտ Քոչարյանը դա նկատել է:
Կարդացեք նաև
2007-ի մայիսի 3-ին լրանում է Սոչիի ավիավթարի մեկ տարին: Քարոզարշավի մասնակից ԱԼՄ հոլդինգի ղեկավարը Վանաձորում զոհերի հիշատակին բացում է իր միջոցներով քանդակած հուշարձանը: Երեւանի Ազատության հրապարակում ընդդիմադիր «Իմպիչմենտ» դաշինքը հրավիրում է իր ամենամարդաշատ հանրահավաքներից մեկը: «Մենք այսօր 30 հազար ենք, վաղը լինելու ենք 100 հազար, մյուս օրը 300 հազար»,-ասում է Նիկոլ Փաշինյանը:
«Սերժ Սարգսյանին պետք է դատել նախընտրական խոստումները չկատարելու համար»,-2012-ին Սյունիքի մարզում իրականացվող քարոզարշավի ժամանակ հայտարարում է Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը: Ըստ նրա, վերջին չորս տարվա համար ինքը միայն մի բան չի խոստացել, սակայն կատարել է:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում