Երևանում այսօր մեկնարկեց միջազգային ռոք փառատոնը։
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ռոքի սիրահարները վայելեցին խելահեղ երաժշտություն:
Մարտի 24-ին մեկնարկած «խելահեղությունը» կշարունակվի նաև առաջիկա երկու օրերին: Փառատոնին մասնակցում են ժամանակակից երաժշտության տարբեր ժանրերում ելույթ ունեցող հայտնի խմբեր՝ արտասահմանից և Հայաստանից:
Փառատոնի նախաձեռնողն ու կազմակերպիչն են Հայաստանի մշակույթի նախարարությունը և «Ռոք» ասոցիացիան: Աջակիցն է «Ազգային թատերական ստեղծագործական միավորումը»:
ՀՀ մշակույթի նախարարություն