Լրահոս
Օրվա լրահոսը

11 աշակերտական հ/կ դրամաշնորհ ստացավ

Մարտ 25,2017 14:00

Մարտի 23-ին «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը «Ձեռնարկատիրական եւ քաղաքացիական կրթություն» դասընթացի շրջանակներում դրամաշնորհներ տրամադրեց 11 աշակերտական հ/կ-ների /ԱՀԿ-ներին/: Այդ հասարակական կազմակերպություններն են` Շիրակի մարզի Բասենի (Մուսայելյանի) միջնակարգ դպրոցի «Առաջնորդներ», Արմավիրի մարզի Բագարանի միջնակարգ դպրոցի «Պատանի բուսագետ», Արարատի մարզի Արարատի թիվ 5 միջնակարգ դպրոցի «Առաջընթաց», Վայոց ձորի մարզի «Քայլ առաջ», Լոռու մարզի Վանաձորի թիվ 16 հիմնական դպրոցի «Վերածնունդ», Կոտայքի մարզի Ջրաբերի միջնակարգ դպրոցի «Արեւներ», Արագածոտնի մարզի Արագածի թիվ 1 դպրոցի «Զարթոնք», Սյունիքի մարզի Գեղանուշի միջնակարգ դպրոցի «Արեգակ», Տավուշի մարզի Հաղարծինի միջնակարգ դպրոցի «Եղիցի լույս», Գեղարքունիքի մարզի Վարդենիկի կրթահամալիրի «Արմաթ» եւ Երեւանի Ալ. Շիրվանզադեի անվան թիվ 21 հիմնական դպրոցի «Երեւանը մենք ենք» ԱՀԿ-ները: Դրամաշնորհների հանդիսավոր հանձնման առաքելությունը սիրով ստանձնեց HSBC Բանկ Հայաստանի գլխավոր տնօրեն պարոն Փոլ Էդգարը: Ստացված դրամաշնորհային գումարները ԱՀԿ-ները կուղղեն տարաբնույթ հանրային եւ համայնքային ծրագրերի նախաձեռնմանը եւ իրականացմանը: Դրամաշնորհային մրցանակներին արժանանալու համար միմյանց հետ մրցակցել են հանրապետության բոլոր մարզերից ավելի քան 150 դպրոցների աշակերտական հասարակական կազմակերպություններ: Ներկայացված հայտ – առաջարկների ամփոփման արդյունքում էլ ընտրվել են այն 11 լավագույն աշակերտական կազմակերպությունները, որոնցից յուրաքանչյուրին շնորհվեց 150 000 ՀՀ դրամի չափով դրամաշնորհ:

 

Սեփ. լր.

«Առավոտ»

24,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031