Այսօր Աջափնյակում ՀՀԿ-ի քարոզարշավի ժամանակ բնակիչներից մեկը՝ մի երիտասարդ աղջիկ վարչապետ Կարեն Կարապետյանին հարց տալու փոխարեն ասաց, որ նվեր է ուզում տալ: Վարչապետըւ գնաց ընդառաջ աղջկան եւ վերցրեց նվերը՝ մի նկար:
Նա շնորհակալություն հայտնեց, բայց հետո ընկավ երկմտանքի մեջ. «Ես ճիշտն ասած չգիտեմ՝ ես հիմա վերցնելու իրավունք ունե՞մ, թե՞ չէ: Նվեր տալու իրավունք չունեմ, որովհետեւ դա դիտվում է որպես ընտրակաշառք, այդ իսկ պատճառով այնպես եմ ման գալիս, որ չբռնվեմ: Իսկ վերցնելը չգիտեմ»:
Նա դիմեց լրագրողներին՝ կարելի՞ է վերցնել, թե՞ չէ:
Կարդացեք նաև
Հանդիպմանը նաեւ ներկա էր արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, որը հավաստեց, որ օրենքի խախտում չկա՝ վերցրեք, կարելի է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ