Այսօր Դավիթաշենում ՀՀԿ-ի քարոզարշավի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանեց բնակիչների հարցերին: Թիվ 20 պոլիկլինիկայի բժշկուհի Լիլիթ Աճեմյանը վարչապետին հարցրեց. «Դուք գիտեք պոլիկլինիկայի բժիշկների աշխատավարձը միջինում կազմում է մոտ 50-60 հազար դրամ: Ինչո՞ւ մենք սոցփաթեթում ընդգրկված չենք՝ լինելով այսքան անապահով խավ: Այն պահին, երբ բժիշկն ինքը դառնում է պացիենտ, հայտնվում է մի խայտառակ իրավիճակում: Մի կողմից կամ խղճահարույց նամակ-դիմում պիտի գրի իր նախարարին, նա էլ որոշում կայացնի՝ տրամադրի պետպատվեր, թե ոչ տվյալ բժշկին, մյուս կողմից, եթե մենք դիմենք բանկերին, նրանք էլ տեսնելով մեր խղճուկ աշխատավարձը, որպես կանոն մերժում են»:
Կարեն Կարապետյանը հանգստացրեց՝ ասելով, որ նույն օրի են ոչ միայն պոլիկլինիկաների, այլեւ նախադպրոցական հաստատությունների, արվեստի դպրոցների մանկավարժները. «Մանկապարտեզի մանկավարժն ասում է՝ ինչի՞ ես սոցփաթեթ չունեմ, դպրոցինն ունի, ես մանկավա՞րժ եմ, թե՞ չէ: Բացատրությունը մեկն է՝ ունենալով սուղ միջոցներ՝ որոշվել է, որ այսքանը կարող ենք անել: Պետք է աշխատել, որպեսզի կարողանանք փող ունենանք»: Վարչապետն ասաց, որ կաշխատեն, որ անտրամաբանական անհավասարությունը վերացնեն:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ