«Երբ որ ծանոթանամ՝ կորակեմ, եթե չգիտեմ՝ ո՞նց որակեմ»,- այսօր ՀՀԿ քարոզարշավից հետո դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների ձայնագրության մասին լրագրողների հարցին այսպես պատասխանեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Ավելի ուշ վարչապետից լրագրողները հետաքրքրվեցին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ասում է՝ բանտում, թե փողոցում մեր պայքարը շարունակելու ենք, հետընտրական իրադարձություններ՝ պիկետներ, բողոքի ակցիաներ ակնկալո՞ւմ եք՝ նա պատասխանեց. «Ճիշտն ասած, ես չափազանց դրանից խուսափում եմ, որովհետեւ համարում եմ կամայական ապակայունացումը երկրին վտանգ է: Ես շատ եմ ուզում, որ մեր քաղաքացիական վեճը լինի գաղափարական, այլ ոչ թե այն մակարդակի, որն այսօր կա՝ բամբասանքի եւ այլն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Դուք վատ վիճակում եք հայտվել, վաչապետ․․․․․