Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարչապետը Դավիթաշենում հորդորեց հայերի մասին հոլովակը նայել եւ Մուրադի դիրքն ընդունել

Մարտ 24,2017 22:15

Դավիթաշենում ՀՀԿ-ի քարոզարշավի ժամանակ Սամվել Գեւորգյանի անվան թիվ 189 դպրոցի մանկավարժներից մեկը վարչապետ Կարեն Կարապետյանին անսահման վստահություն հայտնեց եւ ասաց, թե ինչքան անվերապահ են հավատում նրան. «Ձեր քաղաքական դաշտ մուտք գործելով՝ դուք վերստին հուսավառեցիք շատերիս, լավատեսություն բերեցիք, դրայվը մեր նորից եւս մեկ անգամ ապահովվեց: Հետեւաբար, այդպես վստահ մեր քվեն լինելու է ՀՀԿ-ին՝ ի դեմս մեր շատ հարգելի պարոն Արթուր Գեւորգյանի»:

Մանկավարժը մտահոգություն հայտնեց, որ մամուլում կարդացել է վերլուծություն, ըստ որի Ադրբեջանը նավթի թանկ տարիներին բավականին դոլար է կուտակել, բայց հիմա, երբ նավթի գներն անկում են ապրել, լուրջ խնդիրներ են առաջացել, որոնք գլոբալ կլինեն: Նա հարցրեց՝ ո՞րն է լինելու մեր նավթը, մենք ինչպե՞ս ենք հակադարձելու նրանց, որն է մեր պոտենցիալը:

Կարեն Կարապետյանն ի պատասխան նշեց, որ աշխարհի ամենաերջանիկ երկրների շարքում նավթ ու գազ ունեցող երկրները չկան. «Մտել են այն երկրները, որտեղ ստեղծագործ, աշխատող, գործարար մարդն իր ունակությունները ցուցադրելու մեջ ունի մաքսիմալ բարենպաստ պայմաններ»:

Վարչապետն ասաց, որ այն երկիրները, որոնք ունեն անվերահսկելի էժան ռեսուրս, դա այդ երկիրը փչացնում է. «Ես չեմ ասում, որ մենք պետք է ուրախանանք, որ ռեսուրս չունենք, բայց, համենայնդեպս, եթե մենք հաստատակամ ճիշտ համակարգ դնենք, բոլոր ճգնաժամերին շատ ավելի կայուն ենք լինելու, քան ռեսուրսային երկրները»:

Վարչապետը համեմատեց հարուստ ընտանիքների հետ, որտեղ երեխաները աշխարհում պիտանի չեն լինում սովորաբար. «Այնքան են բամբակի մեջ պահել, որ վաղը մյուս օրը…Մեր հիմնական ռեսուրսը մենք ենք՝ մարդն է»:

Կարեն Կարապետյանն ասաց, որ «Ինովացիաների ազգ» հոլովակը իրենց կայքում տեղադրված է, հորդորեց նայել. «Ես իրականում չեմ պատկերացնում հայ մարդու, որն այդ հոլովակը նայելուց հետո այ էս դիրքը այ սենց չանի՝ էն Մուրադի նման, որովհետեւ աշխարհում այնքան բան կա, որի սկիզբը մենք ենք դրել»:

Վարչապետը սկսեց թվարկել, թե ինչեր են արել հայերը ու փոխել են աշխարհը, իսկ հիմա ժողովրդին հանդիպում է, տեսնում է՝ նեղված, կուչ եկած են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031