Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ի քարոզարշավի «շախ տվողները» դպրոցական երեխաներ են

Մարտ 24,2017 22:07

ՀՅԴ-ի նախընտրական քարոզարշավի ակտիվ մասնակիցները դպրոցական երեխաներ են, երբեմն նաեւ մանկապարտեզի երեխաներ: Քարոզչական պաստառներն ու դրոշները ձեռքներին՝ երեխաները  վանկարկում են տվյալ ընտրատարածքում առաջադրված թեկնածուի անունը: Երեխաները քարոզարշավի ընթացքում մի տեսակ «շախ տվողի» դեր են կատարում:

Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ կուսակցական քարոզչությունն արգելվում է դպրոցներում, ու թեեւ օրենքով չկա այդպիսի կետ, որ երեխաներին չի կարելի տանել որեւէ տեղ, բայց. «Օրենքի տրամաբանությունը, եթե քարոզչությունն արգելվում է, նաեւ ենթադրում  է, որ երեխաների մասնակցությունը որեւէ քարոզչական գործընթացի չի կարող լինել, դա հակամանկավարժական է, երեխաներին տանում են, որ ի՞նչ լինի, երեխաների մասնակցությունը քաղաքական արշավին որքանո՞վ է ճիշտ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031