Կրկին վթարի են ենթարկվել «Ելք» դաշինքի առաջնորդները՝ Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը: Վթարը տեղի է ունեցել Իջևանից Դիլիջան տանող ավտոճանապարհին: Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է. «Այսօր էլ իմ մեքենայով վթարի ենթարկվեցինք… Ղեկին մեր վարորդն էր, որը սալջարդ է ստացել։ Ես և Արամ Սարգսյանը ողջ և առողջ ենք, Փառք Աստծուն այլ վիրավորներ չկան»: