Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր Աջափնյակում ՀՀԿ քարոզարշավից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ 144 դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների ձայնագրությանը:
Նա ասաց, որ ՀՀԿ շտաբը հայտարարություն է տարածել. «Այս պահի դրությամբ ավելացնելու շատ բան չունեմ, բայց երբ ամբողջությամբ կծանոթանամ ձայնագրություններին, ես դրանց մի մասն եմ հասցրել լսել…»:
Մեր հարցին՝ ի՞նչ տպավորություն ստացաք՝ նախարարը պատասխանեց. «Այս պահին թույլ տվեք գնահատական չհնչեցնել, ամբողջությամբ կծանոթանամ, դրանից անմիջապես հետո հայտարարություն կլինի, արձագանք էլ կլինի»:
Կարդացեք նաև
Նա չպատասխանեց՝ վարչական խախտում, ռեսուրսների չարաշահում կարելի՞ է որակել դա, թե՞ ոչ: Արփինե Հովհաննիսյանի խոսքերով՝ «Օրինակ, ձայնագրություն եմ լսել, որտեղ հստակ այսպիսի ձեւակերպում կա, որ մենք ոչ թե ծնողներին ենք ներգրավում, այլ շտաբային սկզբունքով ենք աշխատում եւ այլն: Հիմա ես դրա համար կխուսափեմ որեւէ գնահատականից: Երբ ամբողջությամբ ձայնագրություններին ծանոթանամ՝ կասեմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Մինչև շեֆից հրաման չստանա, իհարկե գնահատական չի կարող, տալ իսկ թե ինչ գնահատական պիտի տա արդեն պարզ է: