Լրագրողները խնդրեցին Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին անդրադառնալ հրապարակված դպրոցների եւ մանկապարտեզների ղեկավարների ձայնագրություններին, դեսպանը պատասխանեց, որ իրենք հավաքում եւ ուսումնասիրում են նման նշանները.
«Մի բան պետք է շատ պարզ լինի, որ կրթական հաստատությունները պետք է զերծ լինեն ընտրական գործընթացներից: Սա այն կանոնն է, որով աշխատում են ժողովրդավարական հասարակությունները: Շատ կարեւոր է, որ կրթության եւ գիտության նախարարությունը եւ տեղական ինքնակառավարման մարմինները՝ հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկեն՝ բացառելու համար կրթական հաստատությունների օգտագործումը ընտրական նպատակներով»:
Պյոտր Սվիտալսկին հավելեց, որ Եվրամիությունը շահագրգռված է, որ դպրոցները զերծ մնան քաղաքական գործընթացներից, եւ ԵՄ-ն նման մի ծրագիր է նախապատրաստում. «Մեզ համար շատ կարեւոր է, որ դպրոցները քաղաքականապես չեզոք լինեն: Առաջիկայում մենք նախատեսում ենք մինչեւ 10 միլիոն եվրոյի աջակցության ծրագիր տրամադրել Հայաստանին»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ