Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՕՐՕ-ն կդիմի ԿԸՀ չեղյալ ճանաչելու ՀՀԿ-ի մասնակցությունը ապրիլի 2-ի ընտրություններին

Մարտ 24,2017 21:12

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը դիմելու է ԿԸՀ չեղյալ ճանաչելու ՀՀԿ-ի մասնակցությունը ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին:

Դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված Արմեն Մարտիրոսյանը Սպիտակում նախընտրական հանդիպմանը դաշինքի անունից հայտարարեց իրենց այս նախաձեռնության մասին և կոչ արեց մյուս կուսակցություններին քննարկել միասին դիմելու հարցը:

Պարոն Մարտիրոսյանը, մասնավորապես, ասաց. «Մեր ընտանիքում երեք մանկավարժ կա, ես գիտությունների թեկնածու եմ, դոցենտ, 22 տարվա դասախոսական ստաժ ունեմ արդեն: Ինձ համար մեծ ցավ է, որ մանկավարժներին այս իշխանությունները կեղտոտ խաղերի, ընտրակեղծարարության մեջ են մտցնում»:

Արմեն Մարտիրոսյանը, հղում կատարելով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի` իր խոսքով ասած «չակերտավոր օպերացիայի» արդյունքները, որի ժամանակ 110-ից ավելի դպրոցի, մանկապարտեզների տնօրեններ հաստատել են այն փաստը, որ իրենք ապօրինաբար աշխատում են ՀՀԿ-ի համար, ասաց, թե դա միայն բավարար է, որ չեղյալ համարվի ՀՀԿ-ի մասնակցությունն ընտրություններին. «Վարչական ռեսուրսի օգտագործումն արգելվում է Ընտրական օրենսգրքով: Միայն այս փաստն արդեն բավարար է, որ ՀՀԿ-ի մասնակցությունը ապօրինի ճանաչվի: 100-ից ավելի դպրոցների տնօրենների ձայնագրություններ կան»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031