Լրահոս
Օրվա լրահոսը

«Որ դու լրագրող ես՝ հիստերիկա մի սարքի ժողովրդի մեջ».Արա Բաբլոյանը հունից դուրս եկավ եւ վիճեց լրագրողների հետ. (Տեսանյութ)

Մարտ 24,2017 21:07

Քիչ առաջ Դավիթաշենում ՀՀԿ-ի քարոզարշավի հանդիպումից հետո ՀՀԿ թեկնածու Արա Բաբլոյանը լրագրողների հետ զրույցում հունից դուրս եկավ եւ սկսեց քաշքշել լրագրողի ֆոտոխցիկը:

Նրան լրագրողները նախ հարցրեցին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ուսումնասիրություններից եւ 144 դպրոցների տնօրենների հետ ձայնագրություններից, որը մեծ աղմուկ է բարձրացրել:

Հարցին՝ եթե ՀՀԿ-ի օգտին մանկապարտեզի եւ դպրոցի 88 տնօրեն ձայներ են հավաքում, սա ի՞նչ եք որակում, հիմա այս ֆոնին ինչպե՞ս մարդիկ վստահեն ձեզ, բոլորդ ասում եք տեղյակ չենք, ձայնագրություններ կան՝ Արա Բաբլոյանը պատասխանեց, որ ինքը կողմնակից է ժողովրդավարության: Հարցին՝ եթե այդպիսի բան կա, այդ տնօրեններին ի՞նչ կասեք, գոնե ամոթանք կտա՞ք, կպատժվե՞ն՝ նա պատասխանեց. «Կուսումնասիրենք, նոր կորոշենք»:

Հարցից՝ ինչպե՞ս է ստացվում, որ ոչ մի բանից տեղյակ չեք լինում՝ Արա Բաբլոյանը բարկացավ. «Կարո՞ղ ա պատահի ես պարտավոր եմ ամեն ինչ ուսումնասիրեմ, ամեն մարդ իր գործն ա անում: Դուք անիմաստ բաներ մի խոսացեք: Ձեր ինտելեկտը պետք ա թույլ տա, որ դուք հասկանաք՝ ամեն մարդ իր գործն ա անում»:

Արա Բաբլոյանը հեռացավ, հետո նորից հետ եկավ՝ ասելիքն ավարտելու. «Նայի քեզ մի  հատ բան ասեմ՝ եթե դու ուզում ես մոլախոտ հանես, գնա մոլախոտ հանի, բայց դու մի գնա…նորմալ մարդկանց սկսում ես վարկաբեկել: Ինչ-որ թուղթ ես տալիս, ես չեմ իմանում ինչ թուղթ ա, բարի եղիր հարգես: Որ դու լրագրող ես՝ հիստերիկա մի սարքի ժողովրդի մեջ»:

Արա Բաբլոյանին խնդրեցինք չբորբոքվել, ի պատասխան՝ նա ասաց, որ վիրավորվել է հարցից. «Հիմա ես իրա գրածը կկարդամ, կտեսնեմ, եթե ես մի բան եմ ասում՝ ժողովուրդն իրավունք ունի մեկնաբանի, նա իրավունք չունի մեկնաբանի, հասկացա՞ք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur says:

    Ճիշտն ասած ամաչում եմ այս մտավորականի համար: Ինչն է ձեզ կապում այս թայֆայի հետ պարոն Բաբլոյան? Ճանաչված բժիշկ էք, ձեզ սրանք ինչ շրջապատ…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031