Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշան Պետրոսյանը տնօրենների՝ ցուցակագրումների մասին .«Հեռախոսով ես էլ կարող եմ ասել՝ այնինչ կուսակցությունից են հորդորել նման բան անեն»

Մարտ 24,2017 20:22

114 դպրոցներում եւ մանկապարտեզներում վարչական ռեսուրսներն հօգուտ  ՀՀԿ-ի չարաշահման հայտարարության  վերաբերյալ ԱԺ ՀՀԿ պատգամավոր եւ ՀՀԿ համամասնական ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Շուշան Պետրոսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Որեւէ խախտում ինձ համար անհարիր է, բայց հեռախոսով ես էլ կարող եմ ասել, որ այսինչ կամ այնինչ կուսակցությունից են հորդորել, որ նման բան անեն: Դա պետք է ուղղակի հետաքննել»:

Նշենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ն հեռախոսազանգերով բացահայտել է, որ Հայաստանի 114 դպրոցների եւ մանկապարտեզների տնօրեններ ընդունել են, որ մարդկանց ցուցակագրում են ընտրությունների համար: Սա, ըստ հ/կ-ի, վարչական ռեսուրսի չարաշահում է:

Շուշան Պետրոսյանը հորդորում է չկենտրոնանալ ՀՀԿ-ի վրա եւ ամեն ինչ չբարդել այս կուսակցության վրա. «Ցավոք սրտի, ես ունեցել եմ առիթներ, ես ունեմ շատ մեծ բարեկամական եւ ընկերական շրջապատ, եւ այդ մարդկանց դռներն էլ են թակում եւ այնպես չէ, որ միայն… այդ կենտրոնացումը՝ հանրապետականի վրա, ինձ արդեն հոգնեցնում է, դա էլ ձանձրալի է դարձել»:

Պետրոսյանի խոսքերով՝ հաճախ թյուր լուրեր են լինում. «Պարզապես շատ հարմար թիրախ է հանրապետականը, որովհետեւ իշխող կուսակցություն է: Ով՝ ինչքան էներգիա ունի, ծախսում է դրա վրա՝ իրենց գործերն առաջ տանելով: Չի կարելի այդպես միակողմանի գնահատել»:

Մեր դիտարկմանը, որ ձայնագրություն կա, պատգամավորն ասաց. «Բայց այդ 114 –ին էլ պետք է մանրամասն հետաքննել, ըստ օրենքի պետք է իրենց պատիժը կրեն, եթե համապատասխանում է ճշմարտությանը»:

Շուշան Պետրոսյանը նաեւ ասաց, որ ամեն ինչ պետք է օրենքի սահմանում լինի. «Իմ ապրած կյանքով էլ այնպես է, որ բացի գործից ոչինչ չի ավելացել: Իմ կյանքում որեւէ խախտում չի եղել,  բացի օգուտից, ինչպես ես ապրում եմ՝ նման պահանջներ էլ ունեմ նման իրավիճակներում՝ միջադեպերի դեպքում: Սիրել, ծառայել, «քծնել» կարող եմ միայն իմ երկրին, ոչ ավել»:

Նշենք, որ ՀՀԿ կենտրոնական շտաբի պաշտոնական հայտարարության  համաձայն, «Ձայնագրությունների զգալի մասի մանրակրկիտ ուսումնասիրությունը որեւէ հիմք չի տալիս պնդելու, որ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի խախտում»:

Մինչ ՀՀԿ-ի պարզաբանումն էլ Երեւանի քաղաքապետարանից մեզ հետ զրույցում ասել էին, որ այդ հեռախոսազանգերն ուսումնասիրելուց հետո միայն կարող են պարզաբանում տալ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    «Որեւէ խախտում ինձ համար անհարիր է,… սակայն երբ խախտումները զանգվածային բնույթ են կրում, դա բոլորովին այլ բան է… դե լսել եք, չէ՞, որ ասում են՝ Ձայն բազմաց՝ ձայն Աստծո, ըհը՛, ուրեմն ձևն ա տենց, թե չէ՝ հանրապետական, ու ինքն էլ՝ տնօրեն ու ինչ որ ընտրախախտում: Ո՞վ ա տենց բան տեսել…
    Կատակը մի կողմ՝ նկատել եք, չէ՞, որ էս իշխանության թամբին հարմար տեղավորվածները կռուտիտ անելիս անցնում են Գալուստ դայու ոսկեղենիկ շարահուսությանը…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031