Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Ղուկասյան. «Կան կուսակցություններ, որոնք կոպիտ ասած, մինչեւ ժամը 12-ը ընդդիմություն են, 12-ից հետո՝ իշխանություն». (Տեսանյութ, ֆոտաշարք)

Մարտ 24,2017 20:15

Այսօր Վանաձորի Արցախ հրապարակում Հայաստանի Կոմունիստական կուսակցությունն իրականացրեց հանրահավաք: Հանդիպմանը մասնակցում էին համեմատաբար քիչ թվով քաղաքացիներ: Ինչի պատճառն ըստ ՀԿԿ կենտրոնական կոմիտեի քարտուղար, ԱԺ պատգամավորության թեկնածու Անդրանիկ Ղուկասյանի, քաղաքում տիրող վախի մթնոլորտն ու ընտրակաշառքի մասին խոսակցություններն են:

«Քարոզարշավի ընթացքում ժողովրդի մոտ նկատվում է կուսակցությունների նկատմամբ անվստահություն, նկատվում է նաեւ վախի մթնոլորտ, ավելի ճիշտ, որ իրենք վախենում են, երեւի ինչ-որ գումարներ են խոստացել, որ չեն մասնակցում հանդիպումներին: Մենք մասնակցել ենք նախորդ ընտրություններին եւ շատ լավ գիտենք, թե ինչ է նշանակում այդ ամենը: Բայց մենք ուզում ենք, որ ժողովրդի մեջ հավատ լինի, որ ժողովուրդը հավատա, որ իսկապես հնարավոր է ինչ-որ փոփոխություն»:

Անդրանիկ Ղուկասյանն ասում է, որ երկիրը սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակից հանելու է միայն իրենց կուսակցությունը:

«Հայաստանի Հանրապետությունում ժողովրդին նորմալ պահելու, նորմալ գործընթացներ սկսելու համար Հայաստանի Կոմունիստական կուսակցությանը հարկավոր է ընդամենը 24 ժամ: 24 ժամում մենք այնպես կանենք, որ ժողովուրդը մեզ կհավատա եւ կհասկանա, որ այս կուսակցությունը ընդունակ է ամեն ինչ անելու»:

Պատգամավորության թեկնածուն այն կարծիքին է, որ այսօր կան կուսակցություններ ու թեկնածուներ, որոնք հաճախակի են փոխում իրենց գաղափարախոսությունները. «Եթե դուք տեսնեք, այն կուսակցություններին, որոնք իբր թե մեզ մեղադրում են, որ մենք վերհիշում ենք մեր անցյալը, ես կխնդրեի այդ կուսակցություններին, մի հատ վերհիշել իրենց անցյալը:  Կան կուսակցություններ, որոնք կոպիտ ասած, մինչեւ ժամը 12-ը ընդդիմություն են, 12-ից հետո՝ իշխանություն: Մինչեւ ընտրությունները սկսվելը ընդդիմություն են, ընտրություններից հետո կոալիցիա են կազմում՝ իշխանություն»:

Անդրանիկ Ղուկասյանի խոսքով, Կոմունիստական կուսակցությունը քաղաքում դեռեւս պաստառներ չի փակցնում, հաշվի առնելով դրանք վնասելու վերջին դեպքերը. «Քանի որ շատ տհաճ երեւույթ է, երբ որ պլակատները պոկում են, մենք ավելի ուշ կփակցնենք: Երեւի, կիրակի, օրվանից կսկսենք փակցնել, որպես հոգնած լինեն էդ պլակատները փոկելուց, մեր պաստառները մնան, եւ մեր ժողովուրդը հասցնի տեսնի իր թեկնածուներին»:

Մանրամասներն` տեսանյութում

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031