Լրահոս
Օրվա լրահոսը

Սվիտալսկին՝ Սամվել Բաբայանի մասին. Օրինապահ մարմինները պետք է թափանցիկ կատարեն բոլոր գործողությունները (Տեսանյութ)

Մարտ 24,2017 21:44

«Մենք կարծում ենք, որ բոլոր վեճերը պետք է լուծվեն դատարաններում՝ խաղաղ ճանապարհներով»,- մարտի 24-ին լրագրողների հետ զրույցի ընթացքում, անդրադառնալով ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալությանը, ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Նա հավելեց, որ Եվրամիության համար կարեւոր է բռնության կանխարգելումը. «Մենք կարծում ենք, որ օրինապահ մարմինների լիազորությունների շրջանակներում է ցանկացած գործողության կանխարգելումը, որն ուղղված էր հասարակական կարգի եւ անդորրի խախտմանը: Այդ բոլոր ընթացակարգերում օրինապահ մարմինները պետք է թափանցիկ կատարեն բոլոր գործողությունները, եթե կասկած կա, որ ինչ-որ վատ բան է նախապատրաստվում կամ կատարվում: Մենք կարծում ենք, որ այդպիսով քաղաքացիները վստահ կլինեն, որ դա քաղաքական նպատակներ չունի կամ նպատակ չի հետապնդում վախեցնել մյուսներին, բայց դա արվում է օրենքի գերակայության մեջ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031