KnockOut Promotions խառը մենամարտերի մրցամարտում արդեն 10-րդ վայրկյանում Ռիզ Բրինքից գլխին ստացած հուժկու հարվածներից նոկաուտի ենթարկված Ջոզեֆ Նեմը ուշքի գալով՝ մրցավարին շփոթել է մրցակցի հետ, հարձակվել վրան ու սկսել խեղդող հնարք կիրառել:
Ջոզեֆ Նեմի թիմի անդամներին նրանց բաժանել հաջողվել է միայն այն բանից հետո, երբ մարզիկը բոլոր օրենքների համաձայն մրցավարին չորեքթաթ դիրք է իջեցրել եւ սկսել խեղդող հնարք կիրառել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ starsand strikesmma.com-ի