Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիշատակվում են Արտակ Սարգսյանի, Սեյրան Սարոյանի եւ ուրիշների անունները»

Մարտ 24,2017 19:44

«ԵԼՔ» դաշինքի պատգամավորի թեկնածուներ Ալեն Սիմոնյանն ու Արտակ Զեյնալյանն այսօր հրատապ ասուլիսով արձագանքեցին SUT.am-ի հրապարակած տեղեկությանը, ըստ որի հանրապետության բոլոր մարզերը և Երևանի բոլոր տարածքները ընդգրկող թվով 84 դպրոցների և 30 մանկապարտեզների տնօրեններ պատմում են իրենց հավաքագրած ցուցակների մասին:

Ըստ Արտակ Զեյնալյանի, խախտվել է Սահմանադրության երկրորդ եւ ընտրությունների վերաբերյալ հոդվածն ու մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ արձանագրության հոդվածը, որով պետությունը պարտավորվում է  այնպիսի ընտրություն անցկացնել, որով ժողովրդի ազատ կամքն ազատորեն կարտահայտվի:

Ալեն Սիմոնյանն էլ ասաց, որ ըստ հրապարակված ձայնագրությունների,  84 դպրոցների տնօրեններ եւ 30 մանկապարտեզի տնօրեններ պատմում են, թե ուր են ներկայացրեց ընտրողների հավաքագրված ցուցակները. «թիվ 37 դպրոցի տնօրենն ասում է, որ ամուսնու հետ նույնիսկ վախեցնելով մոտ 1700 հոգանոց ցուցակ են հավաքել»:

Արտակ Զեյնալյանի խոսքով, ազատ ընտրությունների սկզբունքն է խախտվել, վարչական, հանրային ռեսուրսներն օգտագործվում են մի քաղաքական ուժի օգտին. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է վարույթ հարուցել ու անմիջապես արձագանքել այս խախտմանը, մի քանի հարյուր հաստատություններ, որոնք գտնվում են պետական կամ համայնքային ենթակայության տակ ներգրավված են գործընթացում ու սա ընդգրկում է ՀՀ ողջ տարածքը:

Այն անունները, որոնք հիշատակվում են դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների կողմից, այդ թեկնածուների գրանցումը անվավեր ճանաչելու պահանջով ԿԸՀ-ն պետք է դիմի դատարան, որ հնարավոր լինի փրկել ընտրությունների պատկերը:  Հիշատակվում են Արտակ Սարգսյանի, Վահրամ Բաղդասարյանի, Սեյրան Սարոյանի, Սամվել Առաքելյանի, Արման Սահակյանի անունները: Այդ թեկնածուների գրանցումը անվավեր չճանաչելու դեպքում այն ընտրատարածքներում, որտեղ նրանք թեկնածություն ունեն, արդեն իսկ վստահություն չի կարող ներշնչել»:

Ալեն Սիմոնյանն էլ ասաց, որ գոնե ժամանակավորապես, բայց պետք է կասեցվի նշված դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների պաշտոնները,  որովհետեւ այդ մարդիկ խախտել են օրենքը. «Իրավապահ մարմինները, հիմք ընդունելով ԶԼՄ-ի կողմից հրապարակված տեղեկությունը, պետք է զբաղվեն այս դպրոցների հետ կապված բոլոր հարցերը քննելով, մեր բոլոր տեղամասերը գտնվում են դպրոցներում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031