Լրահոս
Օրվա լրահոսը

«Փխրուն ՀՀ-ի համար ԵՄ-ի հետ ասոցացումը կարող է նաեւ կործանարար լինել». (Տեսանյութ)

Մարտ 24,2017 19:15

«Սա երկկողմ գործընթաց է եւ երբեւէ չէր կարող պայմանավորված լինել միայն իշխանության PR-ով»,-«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի՝ այսօր կազմակերպած քննարկման ժամանակ անդրադառնալով ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախաստորագրմանը, ասաց ՀՀԿ պատգամավոր Կարեն Բեքարյանը:

«Նախաստորագրումից հետո փաստաթղթի շուրջ վերջին համաձայնություն պետք է լինի: Դրան հաջորդելու է ստորագրումը, ապա վավերացման գործընթացը: Գործ ունենք սովորական ընթացակարգի հետ, որը համընկավ քարոզարշավի հետ»,-հավելեց Բեքարյանը:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանի կարծիքով՝ նշյալ փաստաթուղթը տնտեսական բաղադրիչ չի ներառում. «Ոչ մի դրույթ չի հրապարակվում՝ փաստաթուղթը գաղտնի է, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵՏՄ-ում ենք, ԵՄ-ի հետ համաձայնագրում տնտեսական բաղադրիչներ չեն կարող լինել: Այդ մասին ԵՄ պաշտոնյաներն են նշել»:

ՀՀՇ վարչության նախագահ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արարատ Զուրաբյանն էլ նկատեց. «Ուկրաինայի նման հզոր պետությունը փորձ կատարեց գնալ ԵՄ-ի հետ ասոցացման, եւ տեսեք՝ թե ի՞նչ ճակատագրի արժանացավ: Փխրուն ՀՀ-ի համար դա կարող է նաեւ կործանարար լինել»:

«Հայկական Վերածնունդ» կուսակցության պատգամավորի թեկնածու Մհեր Շահգելդյանն էլ նշեց, որ կարեւորում են համաձայնագրի նախաստորագրումը՝ ՀՀ արդարադատության համակարգի արդիականացման, ժողովրդավարության ինստիտուտների կայացման գործում:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031