Լրահոս
Օրվա լրահոսը

Արտավազդ Սահակյան. «Հրեան ինձ ասաց, որ 20 տարի հետո Հայաստան չի լինելու»

Մարտ 24,2017 18:40

Մարտի 24-ին իր հայրենի Կողբ գյուղի գեղարվեստի դպրոցում կայացած հանդիպման ժամանակ հայտնի միկրովիրաբույժ, ԱԺ պատգամավորության թեկնածու  Արտավազդ Սահակյանն ասաց, որ ԱՄՆ-ում, աշխարհի շատ երկրներում է ճամփորդել, ամենուր ձեռնարկատերերը հրեաները եւ հայերն են: Խոսելով Հայաստանի առաջ ծառացած լուրջ խնդիրների առաջ՝  նա ասաց.

«Վերջերս, ցավով եմ ասում, բավական տաղանդավոր հրեան ինձ բառացի ասաց ՝ 20 տարի հետո Հայաստան չի լինելու: Ես ասում եմ՝ ինչու չի լինելու: Նա ասում է՝ մերոնք մտածում են Իսրայելի մասին, հայերդ մեզնից պակաս տաղանդավոր չեք, բոլորդ մտածում եք ձեր գրպանի մասին, մեծ-մեծ խոսելու մասին, Հայաստանը հայաթափ է լինում: Սրանք հարցեր են, որ պետք է բոլորս մտածեն»:

Հայտնի միկրովիրաբույժն ասաց, որ հաճախ Հայաստանի խնդիրները պատճառաբանում են պատերազմով, Իսրայելում միշտ պատերազմ է Իսրայելը փոքր, նեղ տարածք ունի, երկիրը 8,5 միլիոն բնակիչ, 85 միլիարդ դոլար բյուջե ունի եւ հավելեց. «Որովհետեւ պետությունը պետություն է, այնտեղ ոչ մի իսրայելցի պաշտոնյա չի կարող անպատիժ թալանել ժողովրդին»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Իսրայելի բանտերում «գրանցում»են ստացել վարչապետից մինչ նախագահ,էլ չեմ ասում մանր ու խոշոտ եղջերավոր նախարարներ, եւ այսքանից հետո թշվառ Հայաստանի հասարակությունը Կույր է…ԱՅՐՎԵՔ,ՄԻՆՉԵՒ ԿՓՈՇԻԱՆԱՔ…

  2. Սարգիս Ալեքսանյան says:

    Պարոն Սահակյան, որքան շատ է ձեր հարգանքը որպես մարդ եւ որպես բժիշկ, այնուամենայնիվ դուք նույնպես նպաստում եք Հայաստանի հետընթացին, ձեր ղեկավարած կրթության նախարարությունում կատարվում է անթույլատրելի չարաշահումներ, բնապահպանության նախարարությունը բնափայտի միջոցով դարձել է ձայնի գնման միջոց, չեմ ուզում վատ զգաք, բայց ձեր հանդեպ մարդկանց հարգանքը ազդում է իրենց իսկ ճակատագրի վրա

  3. Դավիթ Ա. says:

    Պարոն Սահակյանին կարելի է հարցնել, թե մարդկանց բժշկելու փոխարեն էս ու՞ր է գնում, ինչ է կորցրել քաղաքական հարթակում; Չի՞ վախենում բժշկի հեղինակությունը կորցնելուց, թե քվեների ակնկալիքները հիվանդների կողմից մեծ են:
    Մի հիմարի մեկն էլ արտահայտվել է, թե 20 տարի հետո Հայաստան չի լինելու: Մարդկանց մի ահաբեկեք, անցեք Ձեր արժանապատիվ աշխատանքին

    • Gohar says:

      Այս օրերին այնքան քաղաքագետներ դարձան վիրուսոլոգներ և հակառակը։ Շատ արագ ձեռք են բերում 2-րդ մասնագիտությունը ։ Հացը թող հացթուխը թխի։ Բժիշկն էլ եթե պարապ է մնացել, թող գնա Շտապ բուժ օգնությունում աշխատի ։ Մենակ թե մի բան գրեն, իրենց տեղը հիշեցնեն ։

  4. Դավիթ Ա.-ին says:

    Դավիթ Ա., իսկի էլ հիմար չի նման բան ասողը, այլ մեր ԲՈԼՈՐ քաղաքական այրերից շատ ավելի հեռատես ու իմաստուն։ Առնվազն զույգ աչքով կույր պիտի լինել՝ ապրելով Հայաստանում ու դա չհասկանալով, որ՝ այո՜, մնեք կանգնած ենք մեր էս պետականություն կոչվածը կորցնելու աղետալի իրողության առաջ։ Մենք 25 տարում հօգուտ ժողովրդի քանի՞ մեծ գործ ունեցանք (չասեք՝ Հյուսիսային պողոտա ունեցանք ու Երևանը լցվեց քյաբաբխանաներով, դա գուցե ձեզ նման մտածողների համար մեծ աժեք է, բայց դրանից երկիրը չի զարգանում)։ Քանի՞ զավակ է ծնում այսօր հայ կինը, որ մենք խոսենք մեր ապագայից։ Քանի՞ հեռանկարային ծրագիր է ներդրվում Հայաստանում, որպեսզի մենք վաղվա մեր օրվա համար ապահով լինենք։ Քանի՞….. եթե խելոք մարդ եք, ինքներդ շարունակեք նմանատիպ հարցերը։ Թե չէ սովոր եք մեծ-մեծ բրդել՝ «,Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում… Կանք, պիտի լինենք, ու դեռ շատանանք,,։ Իսկ նման ահազանգեր հնչեցնողներին միայն պիտի շնորհակալ լինենք, ոչ թե հավատանք ,«Առաջ դեպի ապահով Հայաստան,, ասող դավաճաններին։

  5. NAIRI URATATSHI says:

    Ձեր ասածը փաստ է: Բայց ՀՀ բարձրաստիճան չինովնիկները գոնե հասկանում են, որ
    հասել է հատուցման ժամը: Իրենց հաշիվ տալիս են, որ ապաշխարհելու ժամանակը վաղուց
    անցել է: Թալանածը վերադարձնելու և իրերը կամավոր իրերը հավաքելու ժամանակ քիչ է
    մնացել: Աստված իրենց հետ…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031