Մարտի 24-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը զինտեխնիկայի և անձնակազմերի ստուգատես անցկացրեց ոստիկանության զորքերում:
Մասնակցում էր ոստիկանության հրամանատարությունը՝ գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի գլխավորությամբ:
Ստուգատեսի ընթացքում դիտարկվեց ու գնահատվեց տեխնիկայի և սպառազինության վիճակը, հրահանգավորվեցին անձնակազմերը:
Այնուհետև զինտեխնիկայի ու ստորաբաժանումների մարտավարական և կրակային պատրաստականության աստիճանը ստուգվեց վարժանքի ընթացքում:
Կարդացեք նաև
Ստուգատեսի մասնակիցները ցուցադրեցին բարձր մարտական, ֆիզիկական և հրաձգային պատրաստականություն:
Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց արդյունքներն ու տվեց կոնկրետ հանձնարարականներ:
ՀՀ ոստիկանություն