ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը մարտի 24-ին հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը՝ բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակի գլխավորությամբ։ Քննարկվել են Հայաստանի էներգետիկ ոլորտներում իրականացվող ներդրումային ծրագրերում բանկի ներգրավվածության ընդլայնման հնարավորությունները։
Խոսելով հետագա համագործակցության հեռանկարների մասին՝ Վազիլ Հուդակին հայտնել է Եվրոպական ներդրումային բանկի մտադրությունները Հայաստանի էներգետիկ համակարգում ներդրումներ իրականացնելու վերաբերյալ։ Բանկը հետաքրքրված է ինչպես էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի, այնպես էլ այլ ուղղություններով նախատեսվող ծրագրերով։ Վազիլ Հուդակին պատրաստակամություն է հայտնել համագործակցել տարբեր մակարդակներում, այդ թվում՝ պետական-մասնավոր հատվածում։
Հյուրերի խնդրանքով Աշոտ Մանուկյանը ներկայացրել է էներգետիկ ոլորտի այն կոնկրետ ծրագրերը, որոնց իրականացման շրջանակներում Հայաստանը կցանկանար համագործակցել բանկի հետ։ Դրանք վերաբերել են ինչպես նոր արտադրող հզորությունների ստեղծմանը, այնպես էլ առկա պոտենցիալի արդիականացմանը։
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ