Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Միակողմանի զիջումների կոչերն Ադրբեջանում ոգեւորություն են առաջացնում». Արարատ Զուրաբյանը՝ առաջին նախագահի հարցազրույցի մասին (Տեսանյութ)

Մարտ 24,2017 17:59

«Արցախի հարցի լուծումը նախընտրական քարոզչության դրույթ դարձնելը, կարծում եմ, բացարձակ ճիշտ քայլ չէ: Խաղաղությունը բացառիկ արժեք է եւ կարեւոր, իսկ թե ինչ գնով է այն ձեռք բերվելու՝ հարցի մյուս կողմն է»,-Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ՀԱԿ նախագահ, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցը, ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավորի թեկնածու, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը:

Հիշեցնենք, որ դաշինքը նախընտրական քարոզչությունն իրականացնում է Արցախյան հակամարտության լուծման փոխզիջումային տարբերակի՝ «Մադրիդյան  սկզբունքների» իրագործման կարեւորության շեշտադրմամբ:

«ԼՂՀ-ն ի վիճակի է պաշտպանել իր անվտանգությունը, եւ միակողմանի զիջումների գնալը շատ վտանգավոր է: Միակողմանի զիջումների կոչերն Ադրբեջանում ոգեւորություն են առաջացնում: Դրանք հայկական կողմին դրական բան չեն տալիս: Արցախի ճակատագիրը պետք է որոշի Արցախի ժողովուրդը: Վերջինիս խնդիրն է՝ ո՞ր չափի զիջումների գնալ»,-համոզմունք հայտնեց Արարատ Զուրաբյանը:

Ի հակառակ «Կոնգրես-ՀԺԿ»-ականների պնդումների՝ Զուրաբյանը նկատում է, որ Ադրբեջանն իրականում պատրաստ չէ փոխզիջումների:

Մեր զրուցակիցն անդրադարձավ նաեւ առաջին նախագահի այն բնորոշմանը, թե «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքից բացի՝ մյուս քաղաքական ուժերն Արցախի հարցում հստակ ծրագիր չունեն: «Այդպես չէ»,-չհամաձայնեց Արարատ Զուրաբյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031