Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արտավազդ Սահակյան. «Ոչ մեկը իրավունք չունի ոչ գլխավոր բժիշկներին, ոչ դպրոցների տնօրեններին պարտադրել ընտրել այս մեկին կամ այն մեկին»

Մարտ 24,2017 17:23

Մարտի 24-ին ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը եւ հայտնի միկրովիրաբույժ, ՀՅԴ կուսակցությունից Տավուշի մարզի տարածքային ցուցակի թեկնածու Արտավազդ Սահակյանը սահմանամերձ Կողբ գյուղի գեղարվեստի դպրոցում հանդիպում ունեցան Կողբ համայնքի բնակիչների, ՀՅԴ անդամների հետ: Հանդիպումը կայացավ այն սրահում, ուր մարտի 10-ին բացվել է նոյեմբերյանցի նկարչուհի Ալինա Անանյանի անհատական ցուցահանդեսը, այդ թվում՝ նրա ստեղծած դիմակների հավաքածուն:

Կողբը Արտավազդ Սահակյանի հայրենի գյուղն է, նա այստեղ տուն է կառուցել: Ա. Սահակյանը իր մտահոգությունը հայտնեց Հայաստանում տիրող խնդիրների՝ սոցիալական մեծ բեւեռացման, պաշտոնյաների անօրինական հարստացման, բնակչության արտագաղթի կապակցությամբ: Նա հորդորեց, որպեսզի խորհրդարանական ընտրություններում մարդիկ իրենց խղճով եւ բանականությամբ, ոչ թե պարտադրանքով եւ վախով ընտրություն կատարեն, հավելելով. «Ոչ մեկը իրավունք չունի ոչ գլխավոր բժիշկներին, ոչ դպրոցների տնօրեններին պարտադրել ընտրել այս մեկին կամ այն մեկին: Հիշեք՝ դա հակաօրինական է, հակասահմանադրական է, եւ Հայաստանը ֆեոդալական պետություն չէ: Յուրաքանչյուր ոք իրավասու է ընտրել նրան, ում սիրտը տալիս է, ում որ իր բանականությունը հուշում է»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031