Մոսկվայում 94 տարեկանում մահացել է հայտնի օդաչու-փորձարկող Ստեփան Միկոյանը՝ խորհրդային քաղաքական և պետական գործիչ Անաստաս Միկոյանի որդին: Այս մասին հաղորդում է «ՄիԳ» ռուսական ինքնաթիռաշինարարական կորպորացիայի կայքը:
«2016 թվականի մարտի 24-ին 94 տարեկանում (95-ամյակը կլրանար հուլիսին-խմբ) կյանքից հեռացել է Խորհրդային Միության հերոս, ԽՍՀՄ պատվավոր օդաչու-փորձարկող, ավիացիայի գեներալ-լեյտենանտ Ստեփան Անաստասի Միկոյանը, որը մեծ ներդրում է ունեցել հայրենական ավիացիայի զարգացման գործում»,- ասված է հաղորդագրությունում:
Ստեփանը վերջինն էր, որ ողջ էր մնացել Միկոյան 5 եղբայրներից: Ստեփան Միկոյանը մասնակցել էր նաև Հայրենական մեծ պատերազմին: