Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր մեջ չկան մարդիկ, որոնք իրենց բարեկամներով գրավել են իշխանական համակարգը և թալանում են». Սեյրան Օհանյան

Մարտ 24,2017 17:10

Ալավերդիում նախընտրական հանդիպման ընթացքում ՀՀ նախկին արտգործնախարար, Օհանյան-Րաֆֆի- Օսկանյան դաշինքի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Վարդան Օսկանյանը վստահեցրեց, թե իշխանությունները գիտակցում են, որ իրենք հեղինակություն չունեն. «Դրա մասին 2013-ի նախագահական ընտրությունների ընթացքում իմացան, երբ Րաֆֆի Հովհաննիսյանն ակնհայտորեն ժողովրդից աջակցություն ստացավ»: Ըստ Վարդան Օսկանյանի` այդ օրվանից իշխանությունները սկսեցին պատրաստվել հերթական ընտրություններին: Ըստ նախկին արտգործնախարարի` ՀՀ իշխանությունները սահմանադրություն փոխեցին իրենց վերարտադրության համար. «Սահմանադրություն փոխելու կարիք չկար, դրա անհրաժեշտությունը մեզ պարտադրվեց: Սահմանադրության փոփոխությունը կատարվել է իրենց վերարտադրությունն ապահովելու համար: Սրան գումարվեց այս խայտառակ Ընտրական օրենսգիրքը, ռեյտինգային համակարգը»:

Պարոն Օսկանյանը հորդորեց հենց այս գործիքներն օգտագործել հենց իշխանության դեմ և իշխանությանը դարձնել ընդդիմություն:

Վարդան Օսկանյանը հավաստիացրեց, որ իրենք իսկապես այլընտրանք են. «Մենք երբեք չենք տրվել ինքնահարստացման գայթակղությանը և երբեք կառչած չենք եղել մեր աթոռից: Երկու հատկանիշ, որ անհրաժեշտ է լավ կառավարման համար»:

Վարդան Օսկանյանը խոստացավ իրենց` իշխանության գալու դեպքում լրջագույն առաջընթաց ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Նա հորդորեց առանց վախենալու վերցնել ընտրաթերթիկը և քվեարկել թիվ 8-ի համար:

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը գլխավորող Սեյրան Օհանյանի համոզմամբ` ապրիլյան խորհրդարանական ընտրությունները նախագահականից ավելի բարձր պատասխանատվության աստիճանի են: Պարոն Օհանյանը խոսեց երկրի զարգացմանը խոչընդոտող մի շարք խնդիրների մասին, մասնավորապես հայտնեց, թե չկան կառավարիչներ, որոնք երկիրն առաջ են տանում. «Տարիների ընթացքում դոփել ենք տեղում, և ընդհանուր հաշվով հետընթաց ապրել»:

Նա վստահեցրեց, թե չնայած որոշ ժամանակ իրենք էլ մաս են կազմել իշխանության, բայց տեսել են նաև այն ցավը, որ մեր ժողովուրդն է ապրում: Մեր մեջ չկան մարդիկ, որոնք իրենց բարեկամներով, մտերիմներով ու հարևաններով գրավել են իշխանական համակարգը, թալանում են: Ոչ մեկի մասին նման խոսք լսել չեք կարող:

Հանդիպման ավարտին ՕՐՕ դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված Արմեն Մարտիրոսյանը կոչ արեց ՀՀԿ-ին ձայն չտալ, քանի որ այս պահին ՀՀԿ-ն անպայման պետք է ընդդիմություն դառնա, հակառակ դեպքում երկիր ենք կորցնելու:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031