Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ը «Սասնա ծռեր»-ի անդամի հարցով վերջնաժամկետ է տվել (տեսանյութ). «Ա1+»

Մարտ 24,2017 16:35

ՄԻԵԴ-ը վերջնաժամկետ է տվել Հայաստանի Կառավարությանը: Մինչեւ ապրիլի 18-ը Կառավարությունը պետք է պատասխանի Եվրոպական դատարանին՝ «Սասնա ծռեր»  խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի առողջության վերաբերյալ առաջադրված հարցերին:

«Մինչեւ ապրիլի 18-ը պետք է իրականացվեն բոլոր բժշկական հետազոտությունները եւ տեղեկություններ տրամադրվեն ՄԻԵԴ-ին»,- «Ա1+»-ին ասաց Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանը:

ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությունից պահանջել է ձեւավորել  նաեւ բժշկական հանձնաժողով։ Եվրադատարանի նամակից հետո՝ մարտի 23-ին, Հովհաննես Հարությունյանին տեղափոխել են Քաղաքացիական հիվանդանոց՝ Վնասվածքաբանության  կենտրոն

«ՄԻԵԴ որոշումների հիման վրա է, որ ուղեգիրն այդպես արագ պատրաստվեց: Քանի որ Եվրոպական դատարանը պահանջել է տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց եւ բուժել»,-ավելացրեց Հայարփի Սարգսյանը:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031