ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Միր» հեռուստաալիքին, որում անդրադարձել է նաև միջազգային ահաբեկչության դեմ պայքարին: Նա ցանկություն է հայտնել Ռուսաստանի հետ ավելի ակտիվ ներդրում ունենալ միջազգային ահաբեկչության, այդ թվում՝ ԴԱԻՇ-ի դեմ պայքարում:
«Եթե հաշվի առնենք, որ ԴԱԻՇ-ի գործողություններում ներգրավված են ԱՊՀ երկրների շատ քաղաքացիներ, ապա վաղ թե ուշ, մեր տարածաշրջանում կհայտնվեն մարդիկ, որոնք մեծ փորձ ունեն, որոնք բարբարոսական մեթոդներ ունեն, և որոնք կարող են հավելյալ բարդություններ առաջացնել առանց այդ էլ այս փխրուն կայունությունում»,-ընդգծել է պետության ղեկավարը:
Հայաստանի նախագահը նաև ընդգծել է, որ այսօրվա դրությամբ ահաբեկիչները կարող են ներգրավվել տարածաշրջանային հակամարտություններում, այդ թվում՝ արցախյան: «Ցավոք սրտի, մենք այն կողմում դիտարկում ենք արաբական խոսք և այլ ձայներ: Մեզ թվում է, որ մարդիկ աստիճանաբար, որոնք մեկնել են Մերձավոր Արևելքից, սկսում են ներգրավվել մեր տարածաշրջանի հակամարտություններում»,-ասել է ՀՀ նախագահը: