Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Նորմալ երեւույթ է, երբ հասարակության կեսն այլ կերպ է մտածում, իսկ դու գալիս ես խաղաղության դրոշով». Արմեն Մարտիրոսյան

Մարտ 24,2017 16:14

«Միշտ էլ դավաճանի պիտակը կպցնում են առողջ դատողություն, խիզախություն ունեցող քաղաքական գործիչներին»,- ասաց Կոնգրես- ՀԺԿ պատգամավորի թեկնածու Արմեն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանին ադրբեջանահաճո հայտարարություններ ու թեզեր առաջ քաշելու վերաբերյալ մեղադրանքներին:

«Սա նորմալ երեւույթ է, երբ հասարակության կեսն այլ կերպ է մտածում, իսկ դու գալիս ես խաղաղության դրոշով»,-հավելեց պարոն Մարտիրոսյանը:

Դաշինքից Սամվել Կարաբեկյանն էլ կարծիք հայտնեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցից հետո անլուրջ աղմուկ է բարձրացել. «Իրեն հարգող մարդը չպետք է անդրադառնա դրան, շատ պարզ ճշմարտություններ կան, Հայաստանի առջեւ ծառացած գրեթե բոլոր խնդիրներն այն աստիճան պարզ են, որ նույնիսկ պրոֆեսիոնալիզմի կարիք էլ չեն ունենում. անցած տարվա ապրիլյան պատերազմը անմիջապես եւ միանշանակ ցույց տվեց ստատուս քվոյի բոլոր բարիքները, ցույց տվեց, որ դա մի խաբկանք է, եւ այդ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն բանաձեւերը քաղաքագիտական հնարանքներ են, այդպես չի լինում, եթե ոչ պատերազմ է, ուրեմն խաղաղություն է, եւ եթե պատերազմ է, ուրեմն ոչ խաղաղություն է»:

Ըստ նրա, ապրիլյան պատերազմը ցույց տվեց նաեւ, որ ստատուս քվոն որեւէ երաշխիք չէ. «Անհրաժեշտ է բոլորովին նոր մոտեցում, անհրաժեշտ են բոլորովին նոր գործիքներ, այդ խնդիրներին մոտենալ ոչ թե որպես հակամարտության կողմ, այլ որպես նախաձեռնող ու որպես տարածաշրջանային խաղացող»:

Քննադատությանն ի պատասխան, թե այս ընտրություններին Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առջեւ չի դրել համակարգի կազմաքանդման խնդիր, այլ միայն խորհրդարան անցնելու խնդիր է լուծում ՝ պարոն Մարտիրոսյանն ասաց. «Լեւոն Տեր-Պետրոսյանի համար միեւնույնն է՝ մենք՝ որպես կոնգրես, կանցնենք խորհրդարան, թե ոչ, կանցնենք լավ է, չենք անցնի, ոչ մի խնդիր չկա:

Լեւոն Տեր-Պետրոսյանը շախմատ է խաղում, ու այս պարտիան դիմացինի բոլոր քայլերի դեպքում Լեւոն Տեր-Պետրոսյանի համար ունի չորս տարբերակ՝ Կոնգրես-ՀԺԿ դաշինքը դառնում է իշխանություն, դաշինքը դառնում է կոալիցիոն իշխանություն, դաշինքը դառնում է ընդդիմություն կամ չի մտնում խորհրդարան, այս բոլոր պարագաներում էլ խաղաղության բանաձեւը փոխում է իշխանափոխության հարցը»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031