Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գագիկ Մելքոնյան. «Իգլան» Բաբայան Սամվելի ինչի՞ն էր պետք, նոր բանակ էր ստեղծո՞ւմ (Տեսանյութ)

Մարտ 24,2017 15:36

«Մենք ուզում ենք մտնել քաղաքական դաշտ, որ ինչ-որ բան փոխենք այս երկրում»,- մարտի 24-ին «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց  ազատամարտիկ Գագիկ Մելքոնյանը:

Նա հավելեց, որ իրենց նպատակը ժողովրդին ստեղծված վիճակից հանելն է. «Պետք է գա մի դաշինք, թո՛ղ բոլորը միանան: Չորս օր առաջ դաշինքը հայտարարություն արեց, որ եկեք միանանք բոլորս, ո՞վ միացավ: Բոլորը հայտարարում են, որ իրենք ազգի փրկիչներ են: Ես հիմա դիմում եմ բոլոր ազգի փրկիչ կուսակցություններին եւ դաշինքներին՝ միացե՛ք միասին փրկենք այս երկիրը: Առանձին-առանձին, միեւնույն է, ոչ ոք չի կարող ոչինչ անել»:

Անդրադառնալով ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալությանը՝ ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանն ասաց, եթե Ազգային անվտանգության ծառայությունը գիտեր, որ նման խնդիր կա, պետք է վտանգը չեզոքացներ սպասեր մինչեւ խորհրդարանական ընտրությունները անցնեն. «Այդ վտանգը ուղղված էր մեզ՝ բոլորիս, ոչ թե միայն Սամվել Բաբայանին: Ուղղված էր ամբողջ ազգաբնակչությանը՝ ի դեմս Սամվել Բաբայանի: Ամբողջ ցավն այն է, որ մի շաբաթ առաջ, այդ մի շաբաթում ոչինչ չէր փոխվելու»:

Ռազմիկ Պետրոսյանը հայտարարեց, որ իրենք չեն հավատում, որ Սամվել Բաբայանը երկրի համար վտանգավոր մարդ է կամ դրա համար է ձերբակալվել. «Մենք մտածում ենք, որ այդ քայլը քաղաքական է եւ ուղղված է մեր բոլորի դեմ՝ ի դեմս Սամվել Բաբայանի»:

Գագիկ Մելքոնյանը շեշտեց, որ «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիրը հիմնականում օգտագործվում է ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ խոցելու համար. «Իգլան» կարող է միայն մեր պաշտպանության նախարարությունը, բանակը ձեռք բերի, որպեսզի պատերազմի ժամանակ օգտագործի հակառակորդի դեմ: «Իգլան» Բաբայան Սամվելի ինչի՞ն էր պետք, զարմացած է ամբողջ ազգը, նոր բանակ էր ստեղծո՞ւմ, այդպես էլ անհասկանալի է»:

Նա նշեց, որ Սամվել Բաբայանի դեմ շուրջ կես տարի է աշխատանքներ են կատարվում. «Իրենք պատրաստվում էին ինչ-որ բան սարքել: Եվ բարձր պաշտոնատար անձինք երեք ամիս առաջ հայտարարել են, որ դաշինքի տղաներին նստեցնելու են: Դրա շարունակությունը եղավ այն, որ Բաբայան Սամվելին կալանավորեցին, ինչո՞ւ չէ, Օհանյան Սեյրանին էլ են վախեցնում, մեզ էլ են վախեցնում, բայց վախենալ չկա, մենք մեր վախը արդեն պատերազմի ժամանակ առել ենք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031