ՀԱԿ փոխնախագահ, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի պատգամավորի թեկնածու Արամ Մանուկյանը կարծում է, որ ՀՀ ներքաղաքական դաշտում առաջիկայում եւս սրացումներ կլինեն: «Հանրապետականի բոլոր փող բաժանող տղերքը դեռ իրար կանչելու են, իրենց բառով ասած՝ «ռազբորկաների»: Դրանք դեռ կլինեն…»,-ԱԺ-ում այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նման համոզմունք հայտնեց նա:
Մանուկյանի բնորոշմամբ՝ նշյալ անձինք տարածքային բաժանումներ են արել եւ աշխատում են «հանկարծ ոտքդ իմ տարածք չդնես եւ իմ տարածքում փող, բուկլետ չբաժանես» սկզբունքով: «Հենց մեկը համարձակվում է մտնել մյուսի տարածք, դա բերում է բախումների»,-նկատեց ՀԱԿ փոխնախագահը:
Արամ Մանուկյանը նաեւ հայտնեց, որ մարտի 29-ին սպասվում է «Կոնգրես-ՀԺԿ»-ի հանրահավաքը եւ խաղաղության երթը:
Մանրամասն՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ