«Կան քաղաքական գործիչներ եւ ուժեր, որոնք մեզ քննադատելով են ուզում ձայներ հավաքել: Ծառի վրա սնկեր են լինում, որոնք սնվում են ծառի հաշվին…»,-ԱԺ-ում այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցի շուրջ քննադատություններին, ասաց ՀԱԿ փոխնախագահ, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի պատգամավորի թեկնածու Արամ Մանուկյանը:
Նրա բնորոշմամբ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին քննադատելը ոմանց համար կայանալու, ինքնադրսեւորվելու եւ երեւալու միջոց է. «Իսկ մենք աջ եւ ձախ չենք նայելու, որեւէ մեկին չենք քննադատելու: Փոխարենը՝ ունենք հստակ քաղաքական ծրագիր»:
Հիշեցնենք, որ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը կողմ է Արցախյան հակամարտության լուծման փոխզիջումային տարբերակին՝ «Մադրիդյան սկզբունքներին»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ