Զինծառայությունից խուսափածների ժամկետները երկարացնելու իմ օրենքի նախագիծը մեկ փուլ անցել է: Երեկ կառավարությունում մասնակցել եմ պետաիրավական հանձնաժողովի նիստին, որի ժամանակ իմ նախագիծն առաջին փուլն անցել է, այսինքն՝ կառավարությունը հաջորդ նիստում կքննարկի այն»,-ԱԺ-ում այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀԱԿ պատգամավոր, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի պատգամավորի թեկնածու Արամ Մանուկյանը: Հիշեցնենք, որ Մանուկյանն առաջարկում է 27 տարեկանից բարձր, զինծառայությունից խուսափած եւ արտասահմանում գտնվող քաղաքացիների ժամկետները վերանայել:
Նրա տվյալներով՝ այդպիսի քաղաքացիների թիվը մի քանի հազար է: «Ոմանք ոչ արդարացի կերպով են հայտնվել այդ հետախուզման ցուցակում: Օրինակ՝ քսան տարի առաջ ծնողներն արտագաղթել են: Շատերն այլ երկրներում ուսանելիս կամ գիտական աշխատանք կատարելու ժամանակահատվածում են հայտնվել այդ ցուցակում: Ինձ նամակներ են գրում, որ պատրաստ են գալ ՀՀ, մուծել անհրաժեշտ գումարը եւ դուրս գալ հետախուզման ցուցակից»,-վստահեցրեց Արամ Մանուկյանը:
Նրա խոսքով՝ օրինագիծը ռազմավարական նշանակություն ունի: Եթե այդ հազարավոր մարդիկ չկարողանան ՀՀ վերադառնալ, իրենց ընտանիքներին էլ կտանեն արտասահման:
Մանրամասն ՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ