Արարատի մարզի Վեդի քաղաքում նախընտրական հանդիպման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը անդրադառնալով հետընտրական հնարավոր կոալիցիաների թեմային, ասաց. «Ո՞վ ա ասել, որ իշխանության հետ ենք կոալիցիա կազմելու»:
Գագիկ Ծառուկյանը հիշեցրեց, որ Վայքում իրեն նման հարց էին տվել, ինքը պատասխանել էր, որ իր համար կարեւոր է «Ծառուկյան» դաշինքի առաջարկած 15 կետերը կյանքի կոչել:
Այսօր էլ հայտարարում է, որ եթե «Ծառուկյան» դաշինքը մեծամասնություն չհավաքի, «ասենք՝ 48 % ենք հավաքել, 50+1 ա պետք, բա ի՞նչ անենք, կոալիցիա չկազմե՞նք, իհարկե, կազմելու ենք, որ կարողանանք օրենք փոխենք, որոշում ընդունենք»:
Գագիկ Ծառուկյանն ասաց նաեւ, որ ինքն է որոշելու, թե ում հետ կոալիցիա կազմեն եւ այդ ուժը ՀՀԿ-ն չի լինելու: Ավելի ուշ Արտաշատում Գագիկ Ծառուկյանն ասաց, որ իրենք գնում են ոչ թե կոալիցիա կազմելու, այլ հաղթելու: Հավաքված ժողովուրդը սկսեց վանկարկել՝ «հաղթանակ, հաղթանակ»: Գագիկ Ծառուկյանը միացավ վանկարկումներին:
Կարդացեք նաև
Մինչ ժողովրդի հետ հանդիպումը Գագիկ Ծառուկյանը ծաղիկներ դրեց Արցախի հերոսամարտի զոհերի եւ Վազգեն Սարգսյանի հուշարձանին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ